News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Տարբեր լեզուներով հայհոյանքներում հաճախ բացակայում են որոշակի, օրինակ «l», «r», «y» եւ «w» հնչյունները, ցույց է տալիս Լոնդոնի համալսարանի գիտնականների հետազոտությունը, որը հրապարակվել է Psychonomic Bulletin & Review ամսագրում:

Այս հնչյունները, որոնք կոչվում են ձայնորդ բաղաձայններ, ավելի քիչ վիրավորական են թվում ունկնդիրներին:

Հետազոտությանը մասնակցել է 100 մարդ, որոնք եղել են հինգ ոչ ցեղակից լեզուների մայրենիի կրողներ (յուրաքանչյուր լեզվի համար՝ 20 հոգի): Բոլոր կամավորները թվարկել են իրենց լեզվով իմացած ամենավիրավորական բառերը: Բոլոր օրինակներում բացակայել են վերը թվարկված հնչյունները:

Այնուհետեւ հետազոտողները վեց տարբեր լեզուներով եւս 215 մասնակիցների խնդրել են գնահատել հորինված բառերի զույգերը, որոնցից մեկը ներառել է ձայնորդ:

Օրինակ՝ հեղինակները ալբաներենից վերցրել են zog (թռչուն) բառը եւ այն փոխել են yog-ի՝ ներառելով անհրաժեշտ հնչյունը։ Մասնակիցները զգալիորեն ավելի հազվադեպ են ձայնորդ բաղաձայնով բառերը հայհոյանք համարել, իսկ 63 տոկոսի դեպքում առանց այդ հնչյունների բառերը բացասական են համարել:

«Տարբեր լեզուներում առկա է վիրավորական բառերում ձայնորդ բաղաձայններ չօգտագործելու ընդհանուր միտում։ Միեւնույն ժամանակ, որոշ լեզուներ, օրինակ՝ ֆրանսերենը, հայհոյանքների մեջ ներառում են ձայնորդ հնչյուններ։ Սակայն լեզվի կրողները, միեւնույն է, կեղծ բառերը, որոնց մեջ ձայնորդ հնչյուններ չեն եղել, հայհոյանք են համարել։ Սա նշանակում է, որ բոլոր լեզուները մոտավորապես նույն կերպ են զարգացել»,- նշել են մասնագետները։

Ապագայում հետազոտողները կշարունակեն ուսումնասիրել տարբեր լեզուներում ընդհանուր միտումները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ