News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը քննարկում է Ռուսաստանի հանքարդյունաբերության ոլորտում նոր ներդրումների արգելք սահմանելու հարցը՝ երկրի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում, հայտնում է Financial Times-ը։

Արգելքը կդառնա Եվրամիության (ԵՄ) պատժամիջոցների իններորդ փաթեթի մի մասը, որը պաշտոնյաները նախատեսում են քննարկել անդամ երկրների հետ առաջիկա օրերին:

Պաշտոնյաները հույս ունեն, որ արգելքը, որը բացառություն կստեղծի որոշ կոնկրետ մթերքների համար, կհամաձայնեցվի մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը:

FT-ն հայտնել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կարող է ներառել նաեւ արտահանման վերահսկողություն քաղաքացիական տեխնոլոգիաների նկատմամբ, որոնք, ըստ Բրյուսելի, Ռուսաստանն օգտագործում է զենքի իր գործարաններին աջակցելու, եւս երեք ռուսական բանկերի հետ գործարքների արգելքի եւ եւս 180 մարդկանց նկատմամբ հասցեական պատժամիջոցների համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ