News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Արցախի ԱԺ 5 խմբակցությունների ղեկավարների նախաձեռնությամբ այսօր` դեկտեմբերի 6-ին, խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպմանը քննարկվել են թշնամու կողմից վերջին օրերին իրականացված սադրանքները: Այս մասին հայտնում է Արցախի Հանրային ՀԸ-ը:

Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել  նման սադրանքները կանխելու եւ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար, այդ թվում նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութն է, որտեղ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հարցազրույցն է  միջանցքի տարածքում հենակետ տեղադրելու մասին:

«Չի կարող այնտեղ լինել որեւէ անցակետ, միջանցղքի տարածքում, թե սկզբում, թե մեջտեղում, թե վերջում, որտեղ որ բացի ռուս խաղաղապահներից վերահսկողություն պետք է իրականացնեն ադրբեջանցիները: Մենք  ասել ենք, որ դա անընդունելի է եւ ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարն էլ վստահեցրել է, որ նման բան չկա»,- ասել է «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

Ադրբեջանական կողմը անցակետի տեղադրման փաստը հիմնավորում է, թե իբր միջանցքով զենք- զինամթերաք է տեղափոխվում, այնինչ հիմնավորումն անընդունել է եւ չփաստարկված:

Քննարկված հարցերի շրջանակը, բայց, ավելի լայն է եղել: Խորհրդարանականները ներկայացրել են միասնական տեսակետը. անընդունելի է, որ միջանցքում որևէ սահմանափակում կամ նորամուծություն լինի, որը կհակասի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:

Մանրամասները` տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ