News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրքիան մտադիր է փետրվարին համաժողով անցկացնել Ստամբուլում՝ Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի նախագիծը քննարկելու համար, ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այդ համաժողովում պոտենցիալ մատակարարների հետ նախատեսվում է քննարկել նախագիծը (գազային հանգույցի) եւ շուկայի ստեղծումը։ Գիտեք՝ շուկան պետք է լինի այնպիսին, որ պարտվողներ չլինեն, բոլորը շահեն, այս բոլոր մանրամասները անհրաժեշտ է քննարկել»,- ասել է Դոնմեզը 24tv-ին տված հարցազրույցում։

Հարցին, թե ե՞րբ է նախատեսվում անցկացնել համաժողովը, Դոնմեզը պատասխանել է, որ այն պետք է տեղի ունենա փետրվարին՝ Ստամբուլում։

Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է դառնալ ոչ միայն գազի տարանցման երկիր, այլեւ մի երկիր, որտեղ շուկա է ձեւավորվում։ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն եւ արագ մշակել գազային հանգույց ստեղծելու հարցը, որով, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը կարող է գազի տարանցումը «Հյուսիսային հոսք»-երից Սեւծովյան տարածաշրջան եւ Թուրքիա տեղափոխել։ Էրդողանը նաեւ կարծում է, որ Եվրոպան կարող է ռուսական գազ ստանալ Թուրքիայի տարածքով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ