News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արգենտինայի փոխնախագահ եւ նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, նրան արգելվել է նաեւ ցմահ պետական պաշտոն զբաղեցնել։ Երեք դատավորների կոլեգիան այսպիսի պատիժ է սահմանել՝ նրան մեղավոր ճանաչելով խարդախության այն սխեմայում, որի հետեւանքով իշխանությունները նրա նախագահ եղած ժամանակ յուրացրել են 1 մլրդ դոլար (856 մլն եվրո)՝ հանրային նախագծերի շրջանակում։ Դատարանը նաեւ մերժել է հանցավոր կազմակերպությունը գլխավորելու մեղադրանքը. այդ հոդվածով պատիժը կարող էր կազմել 12 տարի։

Ինչպես նշել է AP գործակալությունը, սա առաջին դեպքն է, երբ Արգենտինայի փոխնախագահը դատապարտվում է պաշտոնում գտնվելու ժամանակ; Դատավճիռն ուժի մեջ չի մտնի մինչեւ բողոքարկման քննումը, այդ գործընթացը կարող է տարիներ տեւել, նշել է AP-ը։ Ներկա պահին Արգենտինայի փոխնախագահը իմունիտետ ունի հետապնդումներից։

Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները քննադատել է դատավճիռը՝ իրեն անվանելով «դատական մաֆիայի» զոհ։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ եկող տարի չի առաջադրվի նախագահի պաշտոնում։ Այդ պաշտոնում նա եղել է 2007-2015թթ.։

Նախկին նախագահի կողմնակիցները հայտարարել են համազգային գործադուլի հնարավորության մասին։ Նրանք հավաքվել են Բուենոս Այրեսի կենտրոնում եւ քայլերթով մոտեցել դաշնային դատարանի շենքին, որը Քիրշներին մեղավոր է ճանաչել։ Քայլերթի մասնակիցները թմբուկներ են զարկել եւ բղավել՝ հաղթահարելով ոստիկանական պատնեշները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ