News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի նախկին կալանավոր, քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից «Տոլիկ» մականունով հայտնի անձին, վերջինիս՝ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում, դիմել են՝ նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից պարտք-գումարները ստանալու նպատակով:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից հիշյալ անձը, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու, այն է՝ պարտք-գումարը վերադարձնելու նպատակով, օգտվելով իր կարգավիճակից և իրականացնելով համապատասխան գործողություններ, ստանձնել է վեճերի լուծումը`  դրա դիմաց ստանալով անօրինական օգուտ:

Պարզվել է նաև, որ պատիժը կրելու ընթացքում «Տոլիկ» մականվամբ հիշյալ դատապարտյալին են դիմել, որպեսզի վերջինս, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով, իր կարգավիճակից օգտվելով, որոշակի առավելություն տրամադրի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված անձանց: 

Հարուցված քրեական հետապնդման հիման վրա, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ դատապարտյալին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերին:

Եվս մեկ դատապարտյալի մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 223.4-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասին (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը):

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ