News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի ընտանիքն ամենահարուստն է աշխարհում, տեղեկացրել է The Times թերթը։

Նշվել է, որ նրա հարստության հիմքը կազմում են էներգառեսուրսների վաճառքից ստացվող եկամուտները, ինչպես նաեւ բանիմաց ներդրումային քաղաքականությունը, այդ թվում միջոցների ներդնումը տարբեր ընկերություններում եւ անշարժ գույքի շուկայում։ Bloomberg գործակալության տվյալներով՝ Ալ Նահայանի կարողությունը գնահատվում է մոտ 300 մլրդ դոլար։

Աբու Դաբիի այս ընտանիքին է պատկանում Royal Group ընկերությունը, որտեղ աշխատում է ավելի քան 27 հազար մարդ տարբեր ոլորտներում՝ ֆինանսներից մինչեւ ռոբոտատեխնիկա։ Ընտանիքին են պատկանում բաժնեմասեր անգլիական «Մանչեսթր Սիթի» ֆուտբոլային ակումբից, Իլոն Մասկի SpaceX ընկերությունից եւ երգչուհի Ռիհաննայի Savage x Fenty նորաձեւության տնից։

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում ամերիկյան Ուոլթոն ընտանիքն է, որը Walmart խանութների ցանցի սեփականատերն է, նրա կարողությունը գնահատվում է 224,5 մլրդ դոլար։ Հնգյակում տեղ են գտել նաեւ համանուն հրուշակեղենային ընկերության հիմնադիր Մարսերի ընտանիքը (160 մլրդ դոլար), Կոխ ընտանիքը (128,8 մլրդ), որը կառավարում է Koch Industries արդյունաբերական կոնգլոմերատը, եւ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը (105 մլրդ դոլար)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ