News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Կենսաթոշակռուները սպաստառուների համակարգից դուրս են մնում ինքնաշխատ եղանակով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով նրան, որ կենսաթոշակները 3 հազար դրամով բարձրացնելու արդյունքում հազարավոր քաղաքացիներ զրկվել են նպաստից, քանի որ այլեւս չեն համարվում անապահով:

Նախարարը պարզաբանեց. «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգ գոյություն ունի: Դա հաշվարկվում է տարբեր բնութագրիչներով, որոնցից մեկը ընտանիքի անդամների վարձատրությունից ստացած եկամուտներն են: Երբ ընտանիքների եկամուտների փոփոխություն է տեղի ունենում, այդ փոփոխությունն իր հետ բերում է նպաստի իրավունքի ձեռքբերման կամ այն կորցնելուն: Դա տեղի է ունենում ինքնաշխատ եղանակով:

Նրանք, որոնք գտնվել են սահմանային միավորի միջակայքում, իրենց վրա այդ ազդեցությունը եղել է: Հիմա մենք մշակում ենք անապահովության գնահատման նոր համակարգ, 2023-ի կեսից այդ համակարգը կունենանք: Օրինակ, մենք ունենք աշխատունակ տարիքի գտնվող եւ աշխատունակ մարդկանց մեծ խումբ, շուրջ 40 հազար, որոնք  կարող են աշխատել, բայց շարունակում են պետությունից աջակցություն ստանալ: Զուհագեռաբար մեր մոտեցումը պետք է լինի աշխատանքի խրախուսումը: Դրան զուգահեռ մշակում ենք աշխատանքի ռազմավարությունը,  որի հիմնաքարային սկզբունքներից մեկը աշխատանքով մարդկանց անապահովության համակարգից դուրս բերելն է»:

Նրա խոսքով, քանի որ թոշակների բարձրացման արդյունքում անապահով թոշակառուների ինչ-որ մի խումբ դուրս է եկել անապահովության համակարգից, իրենք այդ խնդրի լուծման մի քանի տարբերակներ են քննարկում. «Կփորձենք դրանցից մեկի շուրջ ձեւավորել կոնսենսուս, որ այս խնդիրը լուծվի:

Մենք հենց հնարավորություն ունեցել ենք թոշակները, նպաստները բարձրացնելու, միանգամից բարձրացրել ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ