News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալներից Արկադի Բարսեղյանի պաշտպանական կողմը բողոքարկել է խափանման միջոց կալանավորման որոշումը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Վլադիմիր Մինասյանը։

«Դեռ պատասխան չենք ստացել, դատական նիստի օր նշանակված չէ: Այնպիսի գործի մասին է խոսքը, որ կդժվարանամ ասել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի այս բողոքարկման մասով»,- նշեց Մինասյանը:

Պաշտպանը նշեց, որ Արկադի Բարսեղյանի ցուցմունքում ոչինչ չի փոխվել. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է՝ դեպքի վայրում չի եղել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի սեփական բնակարանում սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։

Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Եթե անգամ պարզվի Վրույր Բարսեղյանի անմեղսունակությունը, նա պատժից չի ազատվի. Պեմզաշենի գործով տուժող կողմի ներկայացուցիչ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ...
«Չայնիի ոլորաններ»-ում  «Mercedes» է այրվել․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները
Այսօր՝ մայիսի 2-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինս կողաշրջվել է
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 161 դեպք. Գրանցվել է 25 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 33 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի…
Փարիզում 57 ոստիկան տուժել է մայիսմեկյան ցույցերի ժամանակ
57 ոստիկան տուժել է մայիսմեկյան բախումների ժամանակ...
Ամենաշատ