News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները Brexit-ից հետո, որը նա անվանել է «բեկումնային պահ բոլորի համար»։

«Մեր երկու երկրների միջեւ ռազմավարական երկխոսության շնորհիվ մենք ցանկանում ենք էլ ավելի ակտիվացնել Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի միջեւ սերտ փոխանակումը»,-ասել է նա Իռլանդիա եւ Միացյալ Թագավորություն այցի նախաշեմին։

«Մենք նաեւ ցանկանում ենք աշխատել միասին, որպեսզի ԵՄ-ի շատ գործնական ձեռքբերումներ, ինչպիսիք են մեր երկու երկրների միջեւ երիտասարդների փոխանակման ծրագրերը եւ աշխատուժի շարժունակությունը, Միացյալ Թագավորության հետ մեր հարաբերություններում նոր հիմք դնեն»,-հավելել է նա։

Բերբոքը կոչ է արել Եվրամիության անդամ պետություններին եւ Միացյալ Թագավորությանը «պաշտպանել եւ իրականացնել» Հյուսիսային Իռլանդիայի արձանագրությունը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ