News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեր ամբողջ արտադրական ցիկլը խիստ փակ է։ Ձեռնարկվում են բոլոր միջոցները, հատկապես առողջարանային-հիգիենիկ միջոցներ, որպեսզի թռչնագրիպ չներթափանցի Հայաստան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Միաժամանակ նա նշեց կերի առաջիկա դեֆիցիտի մասին։

Փորձագետը պարզաբանեց, որ «Վերին Լարս» անցակետում անասնակերով մոտ 300 մեքենա է կանգնած։

«Կերի պաշարները կբավարարի մինչեւ հունվարի կեսը։ Եթե այսպես շարունակվի, լուրջ խնդիրներ կառաջանան։ Պաշարները համալրվել են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ բերքը հավաքելուց հետո»,- ասաց Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ Ճապոնիայում թռչնագրիպի բռնկման պատճառով նախատեսվում է ոչնչացնել ավելի քան 1,8 միլիոն հավ։ Բացի այդ, Պերուի լողափերին վերջին շաբաթներին հայտնաբերվել են մոտ 14 000 սատկած վայրի թռչուններ, որոնց մահվան պատճառը թռչնագրիպն է եղել:

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ