News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 8-ին, ժամը 07։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև գյուղից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 10 ԻԻՀ և 3 ՀՀ բեռնատար ավտոմեքենաներ:

Ժամը 16:33-ի դրությամբ Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհը երկկողմանի փակվել է:

Դեկտեմբերի 9-ին, ժամը 01:13-ից Տաթև-Սատանի կամուրջ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով․․․
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից...
Թալինի, Արագածի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում բուք է. 11 բնակավայրերում ձյուն է տեղում
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար...
Եղանակը Հայաստանում
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 + 2, վաղը ցերեկը՝ + 3 + 5․․․
Աթենքում եւ Հունաստանի շրջանների մեծ մասում ձյան պատճառով չեն աշխատում դպրոցներն ու խանութները
Երկուշաբթի առատ ձյան պատճառով փակ են Աթենքի եւ Հունաստանի մի շարք շրջանների դպրոցներն ու խանութները...
Բուք ու տեսանելիության բացակայություն. Մաստարա-Լանջիկ ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։10-ի դրությամբ, սատիկ բքի և տեսանելիության…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ