News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս տեղեկացանք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր՝ Վաչիկ Սաղաթելյանի դեմ 2 քրեական գործ կա հարուցված։  Գեղամավանի երկարամյա համայնքապետ Վաչիկ Սաղաթելյանի անունը շրջանառվեց  Արմեն Աշոտյանի դեմ հարուցված քրգործով, որտեղ մեղադրանքի հիմքում Բժշկական համալսարանի կողմից տարիներ առաջ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին պատկանող «Ծովասար» հանգստյան տնից սենյակների ձեռքբերումն է։

Իրավապահները համարում են, որ Աշոտյանը փողեր է լվացել՝ իրական արժեքից թանկ գույք ձեռք բերելով։

Իսկ երկրորդ գործը վերաբերում է Վ․ Սաղաթելյանի՝ համայնքապետ աշխատած տարիներին։ Քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան գրել են․ «Գեղարքունիքի մարզի Գեղամավանի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի օրինական շահերին 7 մլն 951 հազար 250 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու արդյունքում անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելու դեպքի առթիվ 2020 թ․ ապրիլի 23-ին ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 50155120 քրեական գործը:

2020թ․ մայիսի 18-ին Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի նախկին ղեկավարը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվել է 2016 թ․ դեկտեմբերի 1-ից 2021 թ․ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Գեղամավան համայնքը ղեկավարած Վաչիկ Գուրգենի Սաղաթելյանը: Նախաքննությունը շարունակվում է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ցուցակ էլ ունեն. առանձնահատուկ սխեմա է մշակված. այդ հարցով հատուկ զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գործընթացը հատուկ նշանակություն ունի իշխանությունների համար...
«Հրապարակ». Վահագն Ալեքսանյանին դատի են տվել
Հիշեցնենք, որ Վահագն Ալեքսանյանը սովորել է նշյալ համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում...
«Ժողովուրդ». Սեդա Սաֆարյանը դատավորների մոտ ինքնախոստովանություն է արել. ինչ է սպասվում նրան
Սեդա Սաֆարյանը, սակայն, չէր կարող հանդես գալ որպես փաստաբան, քանի որ նա դատավոր է. դա արգելված է...
«Հրապարակ». Քավորին դավաճանողը Ալեն Սիմոնյանին էլ «կքցի»
Պատգամավորները զարմացել են Կոնջորյանի պահվածքից, որը, նրանց պատմելով, դուրս է եկել Ալեն Սիմոնյանի դեմ...
«Ժողովուրդ». Սուր հակագրոհներ կլինեն. ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունն ու ընդիմությունն արդեն տեւական ժամանակ է...
«Փաստ». Որտե՞ղ է Իշխան Սաղաթելյանը. Նրա պասիվությունը հարգելի պատճառ ունի
Չնայած սոցիալական ցանցերում Սաղաթելյանը շարունակում է ակտիվ գրառումներ կատարել, այդ թվում՝ Արցախի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ