News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանում հայտարարել են Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու որոշման բացակայության մասին։ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման հարցն այս փուլում օրակարգում չէ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

«Ինչ վերաբերում է հաղորդագրությանը, որ Մոսկվան նախատեսում է վերանայել եւ պարզեցնել վիզային ռեժիմը մի շարք երկրների համար, մեզ հայտնի է։ Այս կապակցությամբ կցանկանայի հիշեցնել, որ 2011 թվականից Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստան այցելելու համար վիզա չի պահանջվում, եւ այդ ռեժիմը գործում է մինչ օրս։ Ինչ վերաբերում է ուղիղ ավիահաղորդակցության թեմային, ապա այդ հարցը օրակարգում չկա»,-ասել է Աբաշիձեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ