News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակելը հետապնդում է Արցախի ժողովրդին ահաբեկելու եւ ռուս խաղաղապահներին վարկաբեկելու նպատակ։ Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանցիների կեղծ բնապահպանական հերթական ակցիան։

«Սա հերթական սադրանքն է, որը դառնում է «կյանքի նորմ»։ Տարբեր պատրվակներով ճանապարհ փակելը՝ բնապահպաններ, կանայք, երեխաներ, հեծանիվներ, սանիտարներ, խոհարարներ, դեղին բաճկոններ, տեղի է ունենալու։  Բնականաբար, այստեղ նպատակը մեկն է, բայց թիրախներն են բազմաթիվ։ Նպատակն Արցախի ժողովրդին վախեցնելն է, վաղվա օրվա հանդեպ կասկածանք ներշնչելը։ Մյուս նպատակը Ռուսաստանը եւ ռուսական խաղաղապահ զորակազմը վարկաբեկելն է, նրանց իմիջին հարվածելը։ Սա, միաժամանակ, մարտահրավեր է միջազգային հանրությանը, որովհետեւ, իհարկե, լավ է խաղաղ կարգավորման կոչ անել։ Բայց ահա իրողությունն այսպիսին է. սադրանքներ, եւ ինչպե՞ս է միջազգային հանրությունն արձագանքելու։ Ինչպե՞ս է արձագանքելու։ Դրանից շատ բան է կախված։

Մեկ անգամ եւս կրկնենք.  տեղի ունեցողը բնապահպանության հետ բացարձակ ոչ մի կապ չունի։ Եթե ադրբեջանական կողմը բնապահպանական բնույթի ինչ-որ հարցեր ունի, դրանք կարելի է նորմալ իրադրությունում քննարկել Արցախի բնապահպանների, ռուս խաղաղապահների հետ։ Բայց այդ տիպի ակցիաները բնապահպանության հետ կապ չունեն։ Սա հոգեբանական ահաբեկչության փորձ է Արցախի ժողովրդի հանդեպ»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի գործողությունները կանխատեսելի էին. «Մենք հանկարծակիի չենք եկել։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է Ադրբեջանը»։

Ինչպես նշվել էր ավելի վաղ, ադրբեջանցի կեղծ բնապահպանները նորից փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը եւ պահանջում են հանդիպում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Սա արդեն երրորդ նման ակցիան է։ Առաջինը տեղի էր ունեցել դեկտեմբերի 3-ին, նախորդը՝ անցած շաբաթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ