News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը մի քանի բան է ուզում, եւ դա նորություն չէ, քանի որ խոսքը նախկինի պես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» եւ «խաղաղության պայմանագրի» մասին է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ըստ ամենայնի, նրանք նաեւ ցանկանում են Ղարաբաղ տանող ճանապարհին անցակետ տեղադրել։ Չգիտեմ, թե ինչ տեսքով դա կլինի։ Միգուցե, դա կլինի ռուս խաղաղապահների հետ համատեղ անցակետ։ Օրինակ, որպեսզի ինչ-որ կերպ ռուս խաղաղապահները հաշվետու լինեն ադրբեջանցիների առջեւ։ Դժվար է ասել։ Այնուամենայնիվ, դա է Ադրբեջանի նպատակը»,-ասաց Իսկանդարյանը։

Փորձագետը նշեց, որ վերոնշյալին հասնելու համար Բաքուն դիմում է տարբեր մեթոդների։

«Սեպտեմբերյան էսկալացիան հենց այդ պատճառով էր։ Հայաստանին փաստացի երկու ամիս տվեցին փաստաթուղթը ստորագրելու համար։ Հայաստանը դա չէր ցանկանում անել։ Համապատասխանաբար, ճնշումը կշարունակվի»,-ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ այսպես կոչված «խաղաղության» պայմանագիրը, ըստ էության, կհանգեցնի ԼՂ տարածքից խաղաղապահ ուժերի դուրսբերման, քանի որ Բաքուն տեղի հայ բնակչության անվտանգության ապահովումը համարում է իր ներքին գործ։

«Եվ այդպիսով նրանք ստուգում են Ռուսաստանի համբերությունը։ Այսինքն, նրանք ստուգում են՝ որքան հեռուն կարող է գնալ Մոսկվայի եւ ռուս խաղաղապահների վրա ճնշումը, եւ ինչպես Ռուսաստանը կպատասխանի կամ չի պատասխանի»,-նշեց Իսկանդարյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ