News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եթե Ադրբեջանը «մարսի» Արցախի թեման, ապա այդ նույն «էկոակտիվիստների» միջոցով ցանկություն կհայտնի տիրանալ ամբողջ Սյունիքի մարզին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։

«Մի օր կգան 500 ադրբեջանցի «էկոակտիվիստներ» եւ կասեն, թե, իբր, Ամուլսարն ու Քաջարանի կոմբինատը կանգնած են բնապահպանական աղետի առաջ։ Պետք չէ մոռանալ, որ Կապանի վերեւում ադրբեջանական դիրքեր կան։ Բաքուն ոչ միայն ճանապարհ է ուզում, այլեւ ամբողջ Սյունիքն ու Սեւանը։ Երբ Հայաստանն ուժեղ էր, Ադրբեջանը 30 տարի լռում էր, թեեւ նույնն էր ուզում»,-ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այսօր Ադրբեջանի նպատակն է վերջնականապես ոչնչացնել Արցախում հայկական պետականության մնացորդները, լուծարել Արցախի իշխանությունը՝ որպես պետականության ատրիբուտ, միջամտել Արցախի կյանքի, բնական ռեսուրսների կառավարմանը եւ այլն։

«Բաքուն կփորձի հասնել արցախահայության առավելագույն վտարմանը եւ փակել Արցախի թեման, ուստի մենք պետք է ազատվենք վարդագույն ակնոցներից եւ հասկանանք, թե ինչպես ենք դրան դիմակայելու»,-հավելեց Հովհաննիսյանը: Նա կարծում է, որ Հայաստանն ունի ռեսուրսներ, պարզապես դրանք պետք է հաշվարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ