News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության խնդրանքով ՄԱԿ Անվտանգության խորհուրդն այսօր ժամը 24.00-ից քննարկում է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Քննարկումները տեւել են մոտ երկու ժամ։

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նիստում մասնավորապես նշել է, որ դեկտեմբերի 12-ից Արցախի հետ հաղորդակցությունն ընդհատվել է, քանի որ Ադրբեջանը փակել է միակ ճանապարհը։

«Խնդրի անհապաղությունը պայմանավորված է իրավիճակով, որը զարգանում է որպես մարդասիրական ճգնաժամ: Այն ստեղծվել է Ադրբեջանի կողմից, որպես ապօրինի շրջափակում ԼՂ բնակչության դեմ` ուղղակիորեն խախտելով իր հանձնառությունները` մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաեւ միջազգային պարտավորությունները: Դեկտեմբերի 12-ից սկսած՝ դադարեցվել  է տեղաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղ, քանի որ Ադրբեջանը  բողոքների զանգվածային արշավ է մեկնարկել Լաչինի միջանցքի երկայնքով`  շրջափակելով միակ ճանապարհը դեպի Լեռնային Ղարաբաղ: Սա արվում է ուղղակիորեն խախտելով եռակողմ հայտարարության 6-րդ պարբերությունը` ըստ որի Լաչինի միջանցքը պետք է կապ ապահովի ԼՂ-ի եւ ՀՀ-ի միջեւ` մնալով ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարության ներքո եւ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ապահովի քաղաքացիների, ավտոմեքենաների եւ բեռների ապահով շարժը Լաչինի երկայնքով:  Բնապահպանական մտահոգությունների  մտացածին պատրվակով Լաչինի միջանցքում ապօրինի շրջափակում կազմակերպելով, Ադրբեջանը աղետալի վիճակի է հասցրել բնակչությանը: Այս մարդասիրական, կյանքի ճանապարհի արգելափակումը առաջացրել  է բազմաթիվ  խաթարումներ»,- նշել է նա:

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը նշել է, որ ԼՂ-ում կարող է մարդասիրական աղետ տեղի ունենալ, քանի որ խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունները կողմերի հետ առայժմ որեւէ արդյունք չեն տվել. «Նախորդ միջադեպերը եւս ապացուցում են, որ Լաչինի միջանցքի փակումը իրականում նախապես պլանավորված գործողություն է, որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից` նպատակ ունենալով վնաս հասցնել Արցախի բնակչությանը եւ մեծածավալ մարդասիրական ճգնաժամ առաջացնել ԼՂ-ում: Ադրբեջանի պնդումները, որ իրենք որեւէ սահմանափակում չեն իրականացրել Լաչինի միջանցքում պարզապես կեղծ են»:

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը հերթական անգամ հայտարարել է այն մասին, որ գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ անունով շրջան, իսկ Լաչինի միջանցքը ոչ ոք չի փակել։ Ալիեւի խոսքով՝ Բաքուն արդեն ուղիղ կապի մեջ է տեղի հայերի հետ։ Որպես «հաջող շփումների» օրինակ ադրբեջանցի դիվանագետը նշել է նոր Լաչինի ճանապարհի կառուցումը եւ ադրբեջանցի մասնագետների այցելությունը Սարսանգի ջրամբար։

«Ըստ ամենայնի՝ Հայաստանը եւ որոշ երրորդ երկրներ ավելի անհանգստացած են տեղերում այս դրական իրադարձություններից, ուստի դիմում են տարատեսակ սադրանքների, որպեսզի լարվածություն ստեղծեն եւ խափանեն կարգավորման փուխր գործընթացը։ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում տխրահռչակ գործարար Ռուբեն Վարդանյանի հայտնվելը, ինչպես նաեւ արտաքին ակտորների ապակայունացնող գործողությունները այս ամենի ակնհայտ վկայությունն են»,- ասել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը։

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի օգտագործման հարցում ներկայիս խոչընդոտներով եւ այս իրավիճակի մարդասիրական աճող հետեւանքներով։ «Հստակ հայտարարում եմ, որ Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները հետ են շպրտում խաղաղ գործընթացը՝ խաթարելով միջազգային վստահությունն այս գործընթացի նկատմամբ։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել պոտենցիալ սարսափելի մարդասիրական հետեւանքների: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը եւ միջանցքի անվտանգության համար պատասխանատու մյուս կողմերին հնարավորինս արագ վերականգնել տեղաշարժի ազատությունը, այդ թվում՝ մարդասիրական եւ առեւտրային տրանսպորտի համար»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը։

Ֆրանսիան կոչ է արել անհապաղ եւ անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն անընդունելի է անվանել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ տրանսպորտային հաղորդակցության արգելափակումը եւ կոչ է արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տրանսպորտի երթեւեկությունը, այդ թվում՝ մարդասիրական բեռներինը։

Ռուսաստանն ակնկալում է, որ որ մոտ ապագայում Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների տեղաշարժը լիովին կվերականգնվի, ասել է ՌԴ ներկայացուցիչը։ Նա նշել է, որ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար։

Մեծ Բրիտանիան նույնպես կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը նշել է, որ այս միջանցքի մեկ շաբաթից ավելի փակումը կարող է ծանր հումանիտար հետեւանքներ ունենալ, հատկապես ձմռանը։

Բրազիլիայի ներկայացուցչի խոսքով՝ Լաչինի միջանցքով անցնելու ցանկացած խոչընդոտ վտանգում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը եւ սպառնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին։

Չինաստանն անհանգստացած է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակից եւ դրա հումանիտար հետեւանքներից։ ՄԱԿ-ում երկրի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Ռուսաստանի եւ շահագրգիռ այլ կողմերի միջնորդական ջանքերով կողմերի միջեւ տարաձայնությունները Լաչինի միջանցքի առնչությամբ կկարգավորվեն որքան հնարավոր է արագ։

Իռլանդիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց նախապայմանների, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։

Լաչինի միջանցքը ապաշրջափակելու կոչեր են արել նաեւ Քենիայի, Մեքսիկայի, Նորվեգիայի, Հնդկաստանի ներկայացուցիչները։

ԱՄԷ-ն անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին շրջանում լարվածության աճով։ ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչը հայտնել է իր երկրի սկզբունքային դիրքորոշումը, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել՝ կոչ անելով կողմերին կարգավորել տարաձայնությունները խաղաղ դիվանագիտական ճանապարհով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ