Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին գնացել է Լաչինի միջանցքի տեղամաս, որտեղ ադրբեջանցի «բնապահպանները» արգելափակել են ճանապարհը։
«Այդ մասին վկայում են լուսանկարները, որոնք հրապարակվել են թուրք դիվանագետի թվիթերյան էջում»,- հավաստիացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Լուսանկարները, ինչպես սպասվում էր, մակագրված են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։