News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի զինված ուժերը զգալի կորուստներ են կրել, ոչնչացվել է սպառազինության եւ տեխնիկայի զգալի մասը, որը Կիեւն ունեցել է ռուսական հատուկ գործողության սկզբում։ Այս մասին հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն , հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ կորուստները լրացնելու համար ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի երկրները մի քանի անգամ ավելացրել են ռազմական օգնությունը Կիեւի ռեժիմին։ «Ուկրաինային զենք մատակարարելու համար 27 երկիր արդեն ծախսել է 97 միլիարդ դոլար։ Դրա մի մասը ահաբեկիչների ձեռքում է եւ տարածվում է ամբողջ աշխարհում։ Հայտնի չէ, թե վաղը ում ձեռքում կհայտնվի Ուկրաինայից զենքը»,-ասել է Շոյգուն։

Նա նշել է, որ Ուկրաինայում հակամարտության պատճառը 2014 թվականին Արեւմուտքի կողմից ֆինանսավորվող Կիեւի պետական հեղաշրջումն է, որը իշխանության բերեց հակառուսական ուժերին: «Տիկին Մերկելի, Պորոշենկոյի եւ այլ քաղաքական գործիչների՝ Մինսկի համաձայնությունների իրական նպատակների վերաբերյալ բացահայտումներից հետո բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը չէ, որ հակամարտության աղբյուր է Ուկրաինայում։ Պատճառը 2014 թվականին Կիեւում Արեւմուտքի կողմից ֆինանսավորվող պետական հեղաշրջումն էր, որը իշխանության բերեց հակառուսական ուժերին եւ բաժանեց եղբայրական ժողովուրդներին։ Դա զինված դիմակայություն հրահրեց Դոնբասում»,-ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ուկրաինայում պատերազմը դժվար թե մոտ ժամանակներս ավարտվի. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
Ինչպես Հեյնսը հայտարարել է Սենատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովում, Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա՝ Կիևին խանգարելու համար զենք և զորք տեղափոխել ռազմաճակատ...
Շվեյցարիան 2024 թվականին Ուկրաինային մարդասիրական օգնության համար ավելի քան 160 միլիոն դոլար կհատկացնի
Բացի այդ, զեկույցը վերաբերում է Շվեյցարիայի՝ այս տարի ականազերծման գործողությունների մի շարք միջոցառումներ կազմակերպելու ծրագրերին...
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Ռուս զինվորականները թերևս կփորձեն տեղափոխել 76-րդ կամ 7-րդ օդադեսանտային դիվիզիայի...
Ամենաշատ