News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Մենք կշտամբանքներ ենք լսում մեր զորախմբի հասցեին։ Առաջին հերթին, այսպես ասած, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հասարակական կարծիքի մասով: Սակայն մեր նախագահի մասնակցությամբ Ադրբեջանի հետ եռակողմ պայմանագիր կնքած երկրի ղեկավարի կողմից նման բան այդքան էլ հաճախ չի լինում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո:

«Կարող եմ միայն ասել, որ ռուս խաղաղապահները հստակ կատարում են իրենց խնդիրները, որոնք սահմանված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Հիշեցնեմ, որ տեղում իրավիճակը այդքան էլ պարզ չէ: Զգալի դժվարություններ են ստեղծվում մեր զինվորականների համար, այդ թվում՝ եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմի խախտումների հետեւանքով, բացի այդ երբեմն մեր զինվորներին անհիմն մեղադրանքներ են ներկայացնում: Եթե ​​ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Մինսկի ինչ-որ փաստահավաք խումբ պետք է փոխարինի ռուսական խաղաղապահ կոնտինգենտին, ապա այստեղ առնվազն մի քանի հարց է առաջանում... Առաջին հարցն այն է, որ դա անելու համար անհրաժեշտ է կողմերի՝ առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունը։ Եթե ​​կա նման հետաքրքրություն, եթե դա լուրջ շահ է, դա երեւի նախ պետք է առաջարկել նրանց, ովքեր որոշում են կայացրել ռուս խաղաղապահներ ուղարկելու եւ կողմ են արտահայտվել բանակցությունների սեղանի շուրջ նստելու եւ այլ տարբերակի մասին մտածելու օգտին։ Եթե ​​դա արվում է խոսափողի միջոցով հրապարակային, լավ, երեւի թե պետք է այսպես վերաբերվել, որ դա հանրային գնահատականի, հանրային դիրքորոշման ներկայացման մաս է։

Երկրորդ՝ տեսնենք, թե ինչ արդյունքների են հասնում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի առաքելությունները, այսպես կոչված երաշխավոր-երկրները, որոնք հիմա նույնպես սկսում են խոսել։ Օրինակ, ինչ արդյունքների են հասել երաշխավոր երկրները Ուկրաինայում, երբ 2014-ի փետրվարին երաշխավորեցին Յանուկովիչի եւ ընդդիմության միջեւ համաձայնագիրը, իսկ առավոտյան՝ բառացիորեն այս համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, ուսերը թոթվեցին, եւ այդ բոլոր երաշխիքներն ավարտվեցին։ «Նախքան հանպատրաստից, առավոտյան ինչ-որ հայտարարություններ անելը, այն էլ խորհրդարանում ամբողջ աշխարհի առաջ, կարելի էր խորհրդակցություններ անցկացնել, օգնություն եւ խորհրդատվություն ստանալ, թե ում հրավիրել այս կամ այն հակամարտությունը կարգավորելու համար», - ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետի նախօրեին Նիկոլ Փաշինյանը կառվարության նիստում հայտարարել էր, որ դե ֆակտո պարզվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը չի կատարում եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պարտավորությունը, այն է՝ Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ