News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Փարիզում տեղի ունեցած «ստոր հարձակումը», որի հետեւանքով երեք մարդ է զոհվել քաղաքի կենտրոնում՝ քրդական կենտրոնի մոտ տեղի։

«Ֆրանսիայի քրդերը ստոր հարձակման թիրախ են դարձել Փարիզի սրտում: Իմ մտքերը զոհերի, կյանքի համար պայքարողների, նրանց ընտանիքների ու սիրելիների հետ են։ Գնահատանք մեր իրավապահ ուժերին՝ իրենց քաջության եւ սառնասրտության համար»,- գրել է Մակրոնը Twitter-ում։

Հիշեցնենք, որ այսօր 69-ամյա տղամարդը կրակ է բացել Փարիզի 10-րդ թաղամասում: Նրան բերման են ենթարկել. նգործողության շարժառիթներն անհայտ են։ Ըստ Agence France-Presse-ի՝ նա ազգությամբ ֆրանսիացի է, որը ոստիկանությանը հայտնի է 2016 եւ 2021 թվականներին իրականացրած մահափորձերով։ Վերջին տվյալներով՝ կրակոցների հետեւանքով երեք մարդ է մահացել, տուժածներից երկուսի վիճակը ծանր է, եւս երկուսինը՝ միջին ծանրության։ Փարիզի դատախազությունը սպանության գործով հետաքննություն է սկսել։ Մահացածները՝ երկու տղամարդ եւ մեկ կին, պատկանել են Փարիզի քրդական համայնքին, հայտնել է Ֆրանսիայի քրդական դեմոկրատական ​​խորհուրդը (CDK-F): Փարիզի դատախազությունը սպանության գործով հետաքննություն է սկսել։ Փարիզի դատախազությունը սպանության գործով հետաքննություն է սկսել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ