News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Իշխանասարի դիրքերից մեկն այժմ կրում է կապավոր Հենրիկ Հարությունյանի անունը։ Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժելու հետեւանքով, վիրավոր ընկերոջը փրկելիս, թշնամու կրակոցից զոհվել է Հենրիկը։

Նա Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր։ Հենրիկը դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել էր Մարտունու պետական քոլեջ, որտեղ իր գիտելիքներով եւ համեստությամբ վայելել է բոլորի սերն ու հարգանքը: Քոլեջը կարմիր  դիպլոմով ավարտելուց հետո նա ընդունվել է Ճարտարագիտական համալսարան։

«Կյանքով լեցուն, բանիմաց, աշխատասեր, աչքի էր ընկնում իր հարուստ գիտելիքներով, մարդկային բարձր արժեքներով»,– Գենայի (ընտանիքում այդպես էին նրան դիմում, խմբ.) մասին հիշողություններով կիսվում է նրա հորեղբայրը՝ Տիգրան Սահակյանը։

Հենրիկը 2021-ի հուլիսի 11-ին էր զորակոչվել բանակ, 6 ամիս կապի ուսումնական զորամասում ծառայելուց հետո՝ որպես կապավոր տեղափոխվել է այլ զորամաս։

Մարտական պատրաստությունից գերազանց առաջադիմության համար Հենրիկն արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանը։

Դիրքերում եւ զորամասում միշտ ապահովելով անխափան կապ` հայտնի է եղել որպես կապի Հենո: Նա 2022թ-ի սեպտեմբերի 10-ին  ՀՀ  ԶՈՒ կապի զորքերի կազմավորման  30-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ  գեներալ –մայոր  Էդվարդ  Ասրյանի  կողմից արժանացել է պատվոգրի:

Հարազատների խոսքով՝ ազատագրելով բարձունքը, որն ապահովում էր Իշխանասարի գլխավոր ճանապարհը, Հենրիկը շրջափակումից դուրս է բերել բազմաթիվ զինվորների:

Չվախենալով թշնամու կրակից` նա գիտակցաբար նետվել է մարտադաշտ` դուրս բերելու վիրավոր ընկերներին եւ զոհված զինծառայակիցների աճյունները։ 

Հենրիկը զոհվել է սեպտեմբերի 14-ին, մարտադաշտից վիրավոր ընկերոջը դուրս բերելիս։ Նրա զոհվելուց հետո մարտական հենակետն ու բարձունքը  անվանակոչվել է հերոս կապի Հենոյի անվամբ:

Դեկտեմբերի 15–ին Հենրիկի 20–ամյակն էր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շիրակը հանուն հայրենիքի» անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին
Այն անձինք, ովքեր ունեն տրանսպորտային խնդիր, խնդրում ենք երթից առաջ…
Կիրանց գյուղ չափագրողներ են եկել. Մեծ թվով ոստիկաններ կան. Գյուղացիները լարված են. Կամո Շահինյան
Շահինյանը նաեւ նշեց, որ տեղեկություն չունի, թե որքան ժամանակ են մնալու...
Հայաստանը զավթելու նոր քայլեր են մշակվում. Ալիևը իր երկրի տարածքը ոչ թե 86,6, այլ 100,000 քկմ է համարում. Թաթոյան
Չպետք է մոռանալ, որ ադրբեջանական զինված ուժերն օկուպացրել են Հայաստանի…
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Ամենաշատ