News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը արեւմտյան երկրներին կոչ է արել պատրաստվել երկարատեւ հակամարտության Ուկրաինայում։

«Մենք պետք է պատրաստ լինենք երկար ճանապարհի»,- ասել է նա կիրակի բրիտանական Բի-բի-սի կորպորացիայի թղարկած հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել իր նպատակներից Ուկրաինայում։ Սթոլտենբերգի կարծիքով՝ զորահավաքը ՌԴ-ում վկայում է ռուսական զորքերի նոր հարձակման հնարավոր փորձի մասին։

Խոսելով  Մոսկվայի եւ Կիեւի միջեւ խաղաղության կնքման հնարավորության մասին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման պայմանագրի պայմանները կախված կլինեն մարտադաշտի իրավիճակից։ «Պատերազմների մեծ մասն ավարտվում է խաղաղ բանակցություններով։ Ամենայն հավանականությամբ, այդպես կլինի նաեւ այս պատերազմի դեպքում։ Բայց մենք գիտենք, որ պայմանները, որոնցով կկնքվի պայմանագիրն Ուկրաինայի համար, լիովին կախված են մարտադաշտում ուժերի հարաբերակցությունից»,- նշել է նա։ Այս առնչությամբ Սթոլտենբերգն անհրաժեշտ է համարել, որ Արեւմուտքը շարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, որպեսզի «համոզի Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ Ուկրաինան ճանաչել որպես Եվրոպայի ինքնիշխան, անկախ պետություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ