News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Սիրողական հնագետ Բեն Բեկոնը հայտնաբերել է գրելու պարզունակ համակարգ, որն օգտագործվել է սառցե դարաշրջանի որսորդ-հավաքողների կողմից, եւ եկել է այն եզրակացության, որ 20 000 տարեկան նշանները լուսնային օրացույցի ձեւ են եղել, գրում է The Guardian-ը։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քարանձավային նկարները ոչ միայն գեղարվեստական արտահայտման ձեւ էին, այլեւ օգտագործվում էին կենդանիների վերարտադրողական ցիկլերի  վերաբերյալ բարդ տեղեկություններ գրանցելու համար:

Բեն Բեկոնն երկարատեւ աշխատանք է տարել՝ փորձելով վերծանել այդ համակարգը, որը, ինչպես ենթադրվում է, նախորդել է այլ նմանատիպ համակարգերին առնվազն 10 000 տարի:

Բեկոնը համագործակցել է մի խումբ գիտնականների հետ։ Հոդվածը հրապարակվելէ Քեմբրիջի հնագիտական ամսագրում:

«Արդյունքները ցույց են տալիս, որ սառցե դարաշրջանի որսորդ-հավաքողները առաջինն էին, ովքեր օգտագործում էին համակարգային օրացույց եւ նշումներ՝ բնապահպանական իրադարձությունների մասին տեղեկատվություն գրանցելու համար»,-ասել է Դուրհամի համալսարանի հնագետ, պրոֆեսոր Փոլ Փեթիթը:

Ամբողջ Եվրոպայում հայտնաբերվել են կենդանիների այնպիսի տեսակների քարանձավային պատկերներ, ինչպիսիք են Հյուսիսային եղջերուները, ձկները եւ այժմ ոչնչացված խոշոր եղջերավոր անասունների տեսակները՝ աուրոխս եւ բիզոն։ Հնագետները վաղուց հավատում էին, որ այս նշանները կարեւոր են, բայց ոչ ոք չէր կարող դրանք վերծանել:

Բեկոնը ձեռնամուխ է եղել վերծանմանը՝ անդրադառնալով Բրիտանական գրադարանում նախորդ հետազոտություններին եւ քարանձավային նկարների պատկերներին՝ պարզելու, թե մարդիկ ինչ են խոսել 20 000 տարի առաջ:

Թիմը եկել է եզրակացության, որ սառցե դարաշրջանի կենդանիների հետ կապված նշումների թիվն իրենից ներկայացնում է լուսնային օրացույցի գրություն այն մասին, թե երբ են նրանք զուգավորվել։

Ստացված արդյունքները թիմին ստիպել են հետագա հետազոտություններ անցկացնել այլ նշանները պարզելու համար։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ