News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հսկա թունան աճուրդի է հանվել 36 միլիոն իենով (275 000 դոլար) Տոկիոյի Toyosu ձկան շուկայում նոր տարվա առաջին հանդիսավոր վաճառքի ժամանակ:

212 կգ քաշով կապույտ թունան բռնվել է Աոմորի պրեֆեկտուրայի հյուսիսային Օմայի մոտ։ Մեկ կգ-ի դիմաց 170 000 իեն արժողությամբ ձուկը ավելի քան երկու անգամ գերազանցել է առաջին վաճառքի գինը անցյալ տարի, ըստ Toyosu-ի ներկայացուցչի: Օմայի կապույտ թունան հայտնի է որպես «սեւ ադամանդ»՝ իր բարձր արժեքի պատճառով։

Ծովամթերքի մեծածախ վաճառող Yamayuki-ն միավորվել է Michelin-ի աստղերի մրցնակակիր Onodera Group սուշիների ցանցի օպերատորի հետ, որպեսզի երրորդ տարին անընդմեջ հաղթի աճուրդում: Հաղթող թունան կկտրատվի եւ կմատուցվի Տոկիոյի Omotesando առեւտրի տարածքում գտնվող Onodera ռեստորանում:

Արդյունքը կարող է ազդանշան տալ, որ Ճապոնիան վերականգնվում է համավարակից, քանի որ մարդիկ վերադառնում են ռեստորաններ եւ բարեր: Այնուամենայնիվ, այս տարվա գինը դեռ հեռու է 333,6 միլիոն իեն ռեկորդից, որը սահմանել էր 2019 թվականին սուշի ցանցի սեփականատեր Կիյոշի Կիմուրան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ