News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Ալբանացին Սուրբ Ծննդյան տոնակատարությունների ժամանակ ավտոմատ զենքով վիրավորել է երկու սերբերի, այդ թվում՝ մեկ անչափահասի, հայտնում է «Вечерне новости» թերթը՝ հղում անելով սերբական կառավարությանը կից Կոսովոյի եւ Մետոհիայի գրասենյակին։

Նրա խոսքով՝ 11-ամյա դեռահասը եւ 21-ամյա երիտասարդը վիրավորվել են Ստրպցե քաղաքի մոտակայքում անցնող մեքենայից։ Նրանք միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նշվում է, որ հարձակման պահին երիտասարդները քայլելիս են եղել ճանապարհի եզրով եւ «բադնյակ» գերան են տարել, երբ հարձակվողը կրակ է բացել նրանց վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բադնյակ» բերելու արարողությունը սերբական ժողովրդական օրացույցի ամենաուրախ երեւույթներից է։ Սովորաբար տղամարդիկ են գնում անտառ բադնյակի համար՝ ընտանիքի ղեկավարից մինչեւ փոքր երեխաներ: Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղամարդկանց շարասյունը քայլելիս է եղել ծիսական երթի կազմում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ