News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 3 մլրդ դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթի մասին, որը, ըստ Սպիտակ տան, Կիեւին առ այսօր ամենամեծ օգնության փաթեթն է:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտնել է, որ օգնությունը, որը Պենտագոնը կներկայացնի ավելի ուշ, կներառի Bradley հետեւակի մարտական մեքենաներ, MRAP եւ այլ զրահափոխադրիչներ, ինչպես նաեւ ինքնագնաց հաուբիցներ:

Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին լրագրողներին ասել է, որ Bradley զեւահափոխադրիչները «շատ կարեւոր են այն առումով, որ կարող են իրականացնել այն, ինչ մենք անվանում ենք համազորային մանեւրային պատերազմ»:

Պենտագոնի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Փեթ Ռայդերը նախօրեին ասել էր, որ «Bradley-ն տանկ չէ, այլ տանկերի կործանիչ»: «Մենք վստահ ենք, որ դա կօգնի նրանց մարտի դաշտում»,- հավելել է նա։

Զրահափոխադրիչների մասին ԱՄՆ-ի եւ Գերմանիայի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիան խոստացել է մատակարարել իր AMX-10 RC թեթեւ տանկերը։

Կիեւին մինչ օրս ԱՄՆ ամենամեծ օգնության փաթեթը ներառում է 2,85 մլրդ դոլար Պենտագոնի պահուստների դուրսբերում, որոնք կուղղվեն հենց Ուկրաինա եւ 225 մլն դոլար օտարերկրյա ռազմական ֆինանսավորում՝ երկարաժամկետ կարողություններ ստեղծելու եւ Ուկրաինայի զինված ուժերի արդիականացմանն աջակցելու համար: Այն նաեւ ներառում է 682 մլն դոլար արտասահմանյան ռազմական ֆինանսավորում եվրոպացի դաշնակիցներին՝ օգնելու փոխհատուցել ռազմական տեխնիկայի նվիրատվությունները, որոնք նրանք կատարել են Ուկրաինային:

«Պատերազմը գտնվում է կրիտիկական կետում, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օգնենք ուկրաինացիներին դիմակայել ռուսական ագրեսիային»,- ասել է Կարին Ժան Պիերը՝ հայտարարելով օգնության մասին։

Ուկրաինային ուղղակի օգնությունը ներառում է 50 Bradley, ինչպես նաեւ 500 հակատանկային հրթիռ: ԱՄՆ-ը նաեւ ուղարկում է 100 M113 զրահափոխադրիչ, 55 ականակայուն մեքենա եւ 138 HUMVEES ավտոմեքենա, ինչպես նաեւ բարձր շարժունակությամբ հրետանային հրթիռների եւ հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերք ու այլ զինատեսակներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ