News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Արցախում մարդկանց 90 տոկոսը ճիշտ եւ հանգիստ ընդունում է իրավիճակը, բայց կան մի քանի պատմություններ, որոնց մասին կուզեի խոսել ` առանց անուններ տալու: Այս մասին այսօր` հունվարի 8-ին, Արցախի շրջափակման 28-րդ օրը, ֆեյսբուքյան լայվով ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մենք ունեցել ենք մի քանի դեպքեր, որոնք անընդունելի է իմ համար որպես մարդ: Օրինակ`ունեւոր  մի ընտանիք գնացել է հանգստանալու` օգտագործելով իր կապերը եւ դա շատ մեծ արձագանք է ստացել: Դա չպետք է ընդունվի, որ դա է հաջողված ընտանիքի, հաջողված մարդու հնարավորությունը` տեսեք, նա կարողացավ գնալ, իսկ մյուսները չկարողացան գնալ, դա այդպես չի, ես դա չեմ ընդունում: Չեմ ընդունում, որ մի ընտանիք մի քանի տոննա բենզինը պետք է փոխի հացով, երբ մենք շտապօգնության մեքենաների բենզինի խնդիր ունենք, չեմ ընդունում, նա պետք է դա բերեր հանձներ օպերատիվ շտաբ, որովհետեւ մենք բոլորս մի նավի մեջ ենք եւ պետք է ճանապարհը գնանք միասին: Ես չեմ ընդունում այն խանութների տերրեին, որոնք պահում են ապրանքը եւ իրենց բարեկամներին ու ծանոթներին են տալիս»,- ասաց նա շարունակելով իր համար անընդունելի երեւույթների շարքը:

Վարդանյանը ամփոփելով ասաց, որ իերնք բոլորը մի նավի մեջ են եւ միասին պետք է ամեն ինչ կիսեն միմյանց մեջ. «Իրավիճակը շատ լուրջ է, բայց ես ուզում եմ ասել մի բան, ես իմ կողմից անելու եմ ամեն ինչ, օրինակ դառնալով բոլորի համար, որ մենք դուրս գանք այս վիճակից: Շնորհավորելով Սուրբ Ծնունդը` ուզում եմ ասել, որ մեզ միավորողը սերն է, հավատը եւ հույսը, որ մենք կարող ենք միասին ամեն ինչ հաղթահարենք եւ ես վստահ եմ` դա մենք անելու ենք»,- ասաց նա:

Անդրադառնալով այս իրավիճակում արցախցիների վերբերմունքին, Վարդանյանը ասաց, որ ցանկանում է նրանց շնորհակալություն հայտնել:

«Ես ուզում եմ 2 խոսք ասել ոչ թե որպես ղեկավար, այլ որպես մարդ, որը ձեզ հետ միասին փորձում է ինչ-որ բան փոխել մեր կյանքում: Այս տոնական օրերին հնարավորություն եմ ունեցել շատ անգամ փողոցով ման գալու ժամանակ հանդիպել տարբեր արցախցիներին, խոսել ստեղծված իրավիճակից: Առաջինը` ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ այս իրավիճակում դուք այդպես հանգիստ ու ուժեղ ընդունում եք դրությունը: Երկրորդը` պատգամավորները գնացել են տարբեր շրջաններ, հանդիպել են ձեզ հետ եւ մենք հետադարձ կապ ենք ստացել: Հարցերի մի խումբը կապված է ուտելիքի բաշխման հետ, մարդիկ հարցնում են տալոնների մասին, ես վաղը խորհրդակցություն կանցկացնեմ եւ կհասկանանք` ոնց ենք դա մտցնում մեր կյանքի մեջ եւ դա կարեւոր հարցերից մեկն է»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ