News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի եւ Գերմանիայի հարաբերությունները եվրոպական նախագծի հիմքում են եւ եվրոպական կայունության բանալին են, սակայն դաշինքը փլուզվում է: Ուկրաինայի պատերազմը խորացրել է Եվրամիության ազդեցության կենտրոնի տեղաշարժը դեպի «Կենտրոնական Եվրոպա»՝ Գերմանիա եւ նրա արեւելյան հարեւաններ, որտեղ, ի տարբերություն Գերմանիայի, Ֆրանսիայի դիրքերը երբեք համեմատաբար տպավորիչ չեն եղել: Երկու երկրներն էլ տարաձայնություններ ունեն Եվրոպայում տիրող էներգետիկ ճգնաժամի եւ նրանց պաշտպանական քաղաքականության շուրջ: Ինչ կնշանակեն աճող տարաձայնությունները ԵՄ-ի համար ռուս-ուկրաինական պատերազմի գագաթնակետին, երբ Եվրոպային ավելի շատ համագործակցություն է անհրաժեշտ, գրում է Modern Diplomacy-ն։

Վիճաբանության երկու հիմնական ոլորտներն են էներգետիկան եւ պաշտպանությունը: Ուկրաինայում պատերազմը եւ դրա հետեւանքով էներգակիրների մատակարարման խափանումները էներգետիկան բարձրացրել են Եվրոպայի քաղաքական օրակարգի առաջին տեղ:

Սեպտեմբերի վերջին Գերմանիան հայտարարել է 200 միլիարդ եվրո արժողությամբ էներգետիկ աջակցության խոշոր փաթեթի մասին: Սա հարմար չէ Ֆրանսիայի նախագահին։ Նրան զայրացնում էր, որ Գերմանիան իրեն նախապես չի տեղեկացրել եվրոպական անվտանգության ապահովման մասին։ Ֆրանսիացի պաշտոնյաների խոսքով՝ գերմանական փաթեթը կհանգեցնի էլ ավելի տնտեսական բաժանման, իսկ Բեռլինի կառավարությունը կարող է խաթարել մրցակցությունը բլոկի ներսում՝ սուբսիդավորելով էներգիան բիզնեսի համար:

Փարիզում եւ եվրոպական այլ մայրաքաղաքներում, որոնք անհանգստացած են պատերազմի ազդեցությունից սեփական էներգիայի ծախսերի վրա, մեծ աղմուկ է բարձրացրել Գերմանիայի միակողմանի որոշումը՝ մինչեւ 200 միլիարդ եվրո ծախսել գազի ահռելի գները սուբսիդավորելու համար: Այն նաեւ հակասում է ողջ ԵՄ-ի էներգետիկ սահմանափակումներին եւ ԵՄ-ի համատեղ փոխառությունների ավելացմանը՝ գազի գների աճի հետեւանքով ցավը մեղմելու համար: Ե՛վ գերմանացիները, եւ՛ ֆրանսիացիները տարբեր կարծիք ունեն, թե էներգիայի որ աղբյուրը պետք է օգտագործել։

Ինչ վերաբերում է պաշտպանությանը, առաջանում է մեկ այլ հարց, ինչի մասին վկայում են Բեռլինի ռազմական գնումների վերաբերյալ վերջին որոշումները։ Գերմանիան որոշել է իր նորաստեղծ 100 միլիարդ եվրո ներդրումային հիմնադրամի մի մասը ծախսել ամերիկյան F-35 կործանիչների վրա, ինչը նյարդայնացրել է Փարիզին։ Այս գնումները լուրջ հարված են դարձել նոր սերնդի կործանիչների եւ տանկերի ստեղծման գործում Ֆրանսիայի հետ համագործակցելու երկարամյա ջանքերի համար։

Նույն կերպ Մակրոնը նման քայլերը հակաարդյունավետ է համարում իր պաշտպանությունն ուժեղացնելու Եվրոպայի երկարաժամկետ պահանջարկի համար: Փարիզը նաեւ հիասթափված է Future Combat Air System-ի մշակման դանդաղ առաջընթացից, որը Եվրոպայի գլխավոր պաշտպանական նախագիծն է, որը 2017 թվականին մեկնարկել է Փարիզի եւ Բեռլինի կողմից՝ մայրցամաքի ռազմական հնարավորությունները ամրապնդելու նպատակով: Մտահոգություններ կան Գերմանիայի կողմից Ուկրաինային սպառազինությունների մատակարարման երկարատեւ ձգձգումների հետ կապված։

Ավելին, Գերմանիան եւ եվրոպական 14 այլ երկրներ, բացառությամբ Ֆրանսիայի, ՆԱՏՕ-ի վերջին համաժողովի կուլիսներում ստորագրել են «Երկնային վահան» նախաձեռնությունը։ Դա ձեռք է բերվել՝ չնայած Mamba հակահրթիռային պաշտպանության նախագծի շուրջ Ֆրանսիայի եւ Իտալիայի համագործակցությանը։

Տարաձայնություններ կան ԵՄ էներգետիկ քաղաքականության առաջնահերթությունների շուրջ, ինչը նույնպես կապված է զարգացող վառելիքային ճգնաժամի հետ։ Պետքէ հաշվի առնել, որ կողմերը տարբեր դիրքերից են ելնում՝ Գերմանիան բախվում է իր ողջ տնտեսության կայունության համար մատակարարումների խափանումներին, մինչդեռ Ֆրանսիան, որը ներկայումս ապավինում է միջուկային եւ այլընտրանքային էներգիայի համադրությանը, տեսականորեն ավելի քիչ կախված է ածխաջրածիններից, եւ ռուսական գազից։

Ֆրանսիան եւ Գերմանիան համաձայնության չեն գալիս, թե ինչպես վարվել Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի կամ անվտանգային ճգնաժամի հետ։ Հարկ է նշել, որ այս տարաձայնությունները, ամենայն հավանականությամբ, խորանում են այն պատճառով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Եվրոպայում ուժերի հավասարակշռությունը շեղվել է Գերմանիայից: Շոլցը քաղաքական այնպիսի հարգանք չի վայելում, ինչպիսին Մերկելը, իսկ ռուսական գազից Գերմանիայի անխոհեմ կախվածությունը ամոթալի միամիտ է թվում:

ԵՄ երկու ամենահզոր եւ ամենահարուստ անդամները պատմականորեն առնչվել են իրենց միությունում տեղի ունեցող ժամանակ առ ժամանակ ծագող հակամարտություններին: Դաշինքի կայունությանը սպառնում է Ուկրաինայում Ռուսաստանի հակամարտությունը, իսկ մյուս անդամները, ինչպիսիք են Լեհաստանը եւ Բալթյան երկրները, մարտահրավեր են նետել Փարիզի եւ Բեռլինի հեղինակությանը:

Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջեւ պառակտումն, ամենայն հավանականությամբ, կխորանա։ Սա հատկապես նկատելի է այն մեղադրանքների լույսի ներքո, որոնք ուղղված են ոչ մեծ քաղաքական եւ տնտեսական հզորություն ունեցող երկրներին, ինչպիսիք են Լեհաստանը եւ Բալթյան երկրները, որ նրանք կասկածի տակ են դնում Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդությունը ԵՄ-ում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերակների վրա կառուցված աշխարհաքաղաքական Եվրոպայի կենսունակությունը կասկածի տակ է դրվել այն դժվարությունների պատճառով, որոնց նա բախվել է եւ որոնց չափերն ու հետեւանքները մոտ ապագայում կարող են ակնհայտ չլինել:

Ի վերջո, այսօր անհրաժեշտ է Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ գործընկերության վերածնունդ, այլ ոչ թե երկու երկրների տարանջատում: Երկուսն էլ դիտվում են որպես եվրոպական միասնության եւ համագործակցության շարժիչներ, ուստի նրանք պետք է համագործակցեն, քանի որ այս պետությունները գիտակցում են եվրոպական միասնության եւ համագործակցության կարեւորությունը, որը ֆրանս-գերմանական զույգին դարձրել է այդքան հզոր եւ ազդեցիկ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր հարված Բելգորոդին. տուժել են ինը բազմաբնակարան տներ եւ դպրոցը, վիրավորվել է մի կին
Ուկրաինացիները նոր հարված են հասցրել Բելգորոդին...
ԱՄՆ պետքարտուղարը համերաշխության այցով ժամանել է Կիև
Այս հանդիպումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը նախատեսում է վերահաստատել ԱՄՆ-ի շարունակական...
Ուկրաինայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և տեղեկացրել ռուսական հարվածների մասին
Մենք պայմանավորվեցինք հետագա շփումների մասին...
Զելենսկին հայտնել է կատաղի մարտերի մասին. Վոլչանսկից մտադիր են տարհանել 1600 մարդու
Իրավիճակը բավականին բարդ է, բայց...
Ռուսական հարձակման ֆոնին Ուկրաինան փոխարինել է «Խարկով» խմբավորման ղեկավարին
Դրապատին կպահպանի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը…
ՌԴ-ն մարտավարական հաջողությունների է հասել Խարկովի մատույցներից մեկում. Ուկրաինայի գլխավոր շտաբ
Մարտեր են ընթանում սահմանամերձ Վոլչանսկ քաղաքի համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ