News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը


Պայմանագրային զինծառայող Սաղաթել Սարգսյանին 1 օր էր մնացել, որ իջնի դիրքերից, երբ սեպտեմբերի 13–ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։  Նա քեռու տղայի հետ Արտանիշի դիրքերում էր, նրանց նահանջ հրաման է տրվել, սակայն, արդեն ուշ է եղել, տղաներն ընկել են շրջափակման մեջ. Սաղաթելը եւ Լյովան զոհվել են։

«Վերջին անգամ սեպտեմբերի 13-ին եմ զանգել, ասեց, որ ամեն ինչ լավ է, էլ չզանգեմ իրեն, ես էլ ասեցի, որ իրեն լավ նայի, էլ չեմ զանգի, ու էլ չեմ խոսել հետը: Հետո իմացանք, որ իրենց պոստը լրիվ ավիրված է: Այդպես մի քանի օր հույս ունեինք, որ գերի է, հետո 21-ին խաբարն եկավ, որ գերի չէ, զոհվել է: Իրենք մինչեւ վերջին փամփուշտը կռվել են, հետո իրենց նահանջ հրաման է եկել, բայց արդեն շրջափակման մեջ են ընկել»,- NEWS.am-ին պատմեց Սաղաթելի կինը:

Սաղաթելը 37 տարեկան էր, երկար տարիներ զինված ուժերում էր ծառայում, մասնակցել է 44–օրյա պատերազմին։ Հենց այդ ժամանակ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մայրն է որդուն փորձել համոզել դուրս գալ ծառայությունից, սակայն, Սաղաթելը չի համաձայնվել։

«Ասեց` չէ, մամ ջան, որ ես դուրս գամ, որ բոլորը քո նման մտածեն, մեր հայրենիքի, մեր ժողովրդի վիճակը ոնց կլինի»,- ասաց մայրը»

Սարգսյաններն ապրում են Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում։ Տան միակ աշխատողն էր Սաղաթելը, 3 մանկահասակ երեխաների հայր։ Տան ավագը 12–ամյա Հրաչն է, ամենափոքրը՝ 6–ամյա Մարին, որի առաջին սեպտեմբերի 1–ին հայրը ներկա չի եղել, նույն օրը դիրքեր է բարձրացել։

Սաղաթելն իր աշխատավարձով նաեւ քրոջ չորս երեխաներին էր խնամում։ Քրոջ ամուսինը նույնպես զինվորական էր, դժբախտ պատահարի հետեւանքով է տարիներ առաջ մահացել։

«Մեր տան միակ աշխատողն էր, էդ մինուճար որդին ունեի, թողեց մեզ անտեր, գնաց: Ոչ մեկ չի աշխատում, թոշակս որ ստանում եմ, դեղերիս հերիք չի անում, ամիսը 50-60 հազար դեղ եմ առնում»,- պատմեց մայրը

Որդու կիսատ մնացած գործերը հիմա թոշակառու հայրն է փորձում շարունակել։ Ասում է՝ իր ընտանիքի սյունն էր Սաղաթելը եւ սեպտեմբերի 13–ից հետո դժվար է նորից ապրելու իմաստ գտնելը, բայց հպարտ է, որ հայրենասեր տղա ունի։

«Ինք գիտակցում էր իր մահը, ասում էր որ պատերազմ եղավ, էլ հետ չեմ գա»,- ասում է հայրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկարան ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում. Էրդողան
Էրդողանը ողջունում է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում...
Սահմանագծումը պետք է կատարվի միայն անսասան իրավական հիմք ունեցող փաստաթղթերի հիման վրա. ԱԳՆ
Սահմանագծումը պետք է ամուր իրավական հիմք ունենա...
Բայդենի եւ Էրդողանի խորհրդականներն ընդգծել են ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կարեւորությունը
Խորհրդականներն ընդգծել են Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի կարեւորությունը...
Կիրանցի բնակիչները, որոնց տները անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ, սկսել են քանդել դրանք
Մի քանի օր է՝ սկսել են քանդման․․․
Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը. Ջո Բայդեն
Հարավային Կովկասը կվերափոխվի համաձայնագրով...
ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց Սահմանադրությունում էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում խաղաղության հաստատմանը. Միրզոյան
Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն...
Ամենաշատ