News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ավտովթարի հետեւանքով այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մահացել է Էջմիածնի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Գագիկի Խաչատուրովը, նույն ավտովթարի հետեւանքով անրակի կոտրվածքով հոսպիտալ է տեղափոխվել զինծառայող, կրտեսեր սերժանտ Ռաֆայել Արթուրի Ալոյանը։ NEWS.am-ին այս մասին հայտնեցին Հայաստանի Ռազմական ոստիկանությունից։

Mercedes E 230 մակնիշի 20 ՕՏ 929 համարանիշի մեքենայով նրանք բախվել են Երեւանի Մյասնիկյանի պողոտայի մայթեզրի ծառին, ինչի հետեւանքով շարքային Խաչատուրովը եւ կրտսեր սերժանտ Ալոյանը ընդունվել են Երեւանի թիվ 1 բուժմիավորում, որտեղ Խաչատուրովի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, իսկ Ալոյանի մոտ՝ ձախ անրակի կոտրվածք։ Շարքային Խաչատուրովը սեպտեմբերի 12-ին, ժամը 07։40-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Կրտսեր սերժանտ Ալոյանը նույն օրը տեղափոխվել է Կայազորային կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք։

Պարտադիր ժամկետային զինծառայողները զորամասի տարածքը թողել են ինքնակամ։

Դեպքով զբաղվում է Ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննչական բաժինը;

Ինչպես տեղեկացանք Կենտրոնական զինվորական հոսպիտալից, անրակի կոտրվածքով իրենց մոտ տեղափոխված Ալոյանի վիճակը միջին ծանրության է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ