News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունների անցկացնելու որոշմանը։

«ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում նման զորավարժություններ անցկացնելը այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում։ Այդ զորավարժություններն այս տարի չեն կայանա»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով, Հայաստանի ձեւավորման գործընթացում անկյունաքարային  է եղել միտքը, որ ՌԴ-ն Հայաստանի անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է եւ անվտանգության երաշխավորը. «Պետք է ասեմ, որ մենք նույնպես հարցն ընկալել ու ընկալում ենք այդպես:  2020-ի 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունը եւ օրակարգը առաջին հերթին ՌԴ-ի հետ եղել է հետեւյալը, որ մենք մտավախություն ունենք, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնարկի ՀՀ միջազգայնորեն ճանաչված  տարածքի նկատմամբ: Սա եղել է ՌԴ-ի հետ մեր հաղորդակցության հիմնական թեման: Իմ կարծիքով այդ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ, այդ խոսակցությունների արդյունքում մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների, գործընկերների համար:

Երբ տեղի են ունեցել 2021-ի մայիսի իրադարձությունները Սոթք-Խոզնավար հատվածում, ներխուժումը ՀՀ տարածք, մենք բնականաբար, ակնկալել ենք կոնկրետ գործողություններ ՌԴ մեր գործընկերներից: Ի պատասխան մեր հարցումների եւ դիմումների, ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանները դեմարկացված չեն: Այս առնչությամբ  առաջացել է բովանդակային հակասություն, այդ դեպքում որտեղով է անցնում այն կարմիր գիծը, որն արդեն մենք միջպետական հարաբերություններում արձանագրել ենք: Այս համատեքստում շատ կարեւոր է դարձել այդ հարցի պատասխանը  մեր հետագա հարաբերությունների կառուցման համար: Այդ կարմիր գիծը դե յուրե գոյություն ունի, եւ դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է մեր տարածաշրջանում, մասնավորապես ՀՀ-ում»,-հայտարարեց Փաշինյանը:

«Երեւանում կայացած գագաթաժողովում Հայաստանի առաջադրած հիմնական խնդիրը այն է, որ ոչ միայն տեսականորեն, այլեւ գործնական խնդիր ունենք ի ցույց դնելու եւ հասկանալու, թե որն է ՀԱՊԿ  պատասխանատվության գոտին ՀՀ-ում: Մենք ասել ենք, որ առանց այս գծի արձանագրման մենք որեւ այլ փաստաթղթի ընդունում չենք պատկերացնում: Այս խոսակցությունը չի ավարտվել եւ շարունակում է մնալ մեր օրակարգային հարցը»,-հավելեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ