News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին մամուլի ասուլիսում ասաց, որ Երեւանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի համարում իր մոտ ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունների անցկացումը։

Այս հայտարարությանը նախորդել էր աղմկահարույց որոշումը, որը Փաշինյանն ընդունել էր նոյեմբերի 23-ին Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, երբ կառավարության ղեկավարը չստորագրեց ՀԱՊԿ հռչակագիրը եւ Հայաստանին աջակցության նախագիծը։

Սրա հետ կապված՝ NEWS.am-ի թղթակիցը դիմեց ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովին՝ խնդրելով մեկնաբանել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը։

«ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որը գոյություն ունի ոչ թե Ռուսաստանի Դաշնության, այլ պարզապես այս կազմակերպության անդամների շահերից ելնելով։

Շատերը կարծում են, որ ՀԱՊԿ-ը ոչ մի հարց չի լուծում։ Այդպես չէ։ Նման կարծիքը քաղաքական կարճատեսություն է։ ՀԱՊԿ-ն իսկապես շատ հարցեր է լուծել եւ լուծում։ Հենց կազմակերպության անդամ երկրներն են դրանից ստանում քաղաքական ու ռազմաքաղաքական մեծ դիվիդենտներ ու բոնուսներ։

Ուստի կարծում եմ, որ ոչ ոք այս կազմակերպությունից դուրս չի գա»,- հավելեց փորձագետը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանի Դաշնությունը եւ Տաջիկստանը։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ