News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանը 2022 թվականին ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանել Վրաստան, քան նախորդ 10 տարում։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Այսպես, 2022 թվականին Հայաստանը Վրաստան է արտահանել 365 մլն կՎտ/ժ, մինչդեռ 2012-2021 թվականներին այդ ցուցանիշը կազմել է 242 մլն։

«Դա հիմնականում կապված է շուկայի ազատականացման հետ, որը սկսվել է անցած տարի։ Պարզեցումը տարածվել է նաեւ արտահանման վրա։ Նախկինում թույլտվություն ստանալը շատ դժվար էր։ Անհրաժեշտ էր թղթեր հավաքել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորից», «Էլեկտրաէներգետիկական համակարգի հաշվարկային կենտրոնից»,  «Հայաստանի բարձրավոլտ ցանցից», ինչպես նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, որն էլ կարգավորում էր շուկան»,-պարզաբանեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ արտահանել ցանկացող էլեկտրակայանները ստանում էին այդ բոլոր թույլտվությունները, վրացական շուկայում հնարավորությունների պատուհանն օրեցօր ավելի ու ավելի էր նեղանում։ 

Այժմ թույլտվություն ստանալու կարգը հնարավորինս պարզեցվել է։ Այսպես, ցանկացած արտահանող, լինի դա էլեկտրակայան, թե դրա դիստրիբյուտոր, եթե նա ունի ազատ էլեկտրաէներգիա, որը չի պարտավորվել մատակարարել տեղական շուկային, կարող է պարզապես հայտ ներկայացնել, դրան կցել արտահանման պայմանագիր՝ մատակարարումների ժամային գրաֆիկով, իսկ «համակարգի օպերատորը», իր հերթին, պետք է մեկ օրվա ընթացքում թույլ տա կամ արգելի մատակարարումը։ Ընդ որում, արգելքը պետք է հիմնավորված լինի։

«Դրանից հետո օպերատորն արդեն  ավտոմատ կերպով  հրահանգում է Բարձրավոլտ ցանցին դուրս թողնել էլեկտրաէներգիայի հայտարարված ծավալը։ Այսպիսով, վերոնշյալ ընթացակարգերի պարզեցման արդյունքում՝ 2022 թվականի առաջին 8 ամիսներին դեպի Վրաստան տանող էլեկտրահաղորդման գիծն ամբողջությամբ բեռնվել է»,-ասել է կառավարության ներկայացուցիչը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ