News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 12-ի նիստում որոշեց 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի 506 քաղաքացիների կեցությունը և սննունդը ապահովելու  համար փոխհատուցում հատկացնել։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյականեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կեցություն չունենալու խնդրով և վերջիններս քաղաքացիներին տեղավորել են տարբեր հյուրանոցներում, այդ թվում նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի հյուրանոցներում։

«Համաձայն Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբի և ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից ներկայացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 12-ից սկսած Երևան քաղաքի և Գորիս համայնքի շուրրջ 17 հյուրանոցներում հյուրընկալվել է շուրջ 506 քաղաքացի, այդ թվում՝ Երևան քաղաքի 3 հյուրանոցում՝ 100, իսկ Գորիս համայնքի 14 հյուրանոցում 406 քաղաքացի։ Հյուրանոցների կողմից մատուցված ծառայությունների արժեքը առ 09.01.22թ. կազմում է 142 011 500 ՀՀ դրամ։ ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից վճարվել է 27 160 600 (քսանյոթ միլիոն հարյուր վաթսուն հազար վեց հարյուր) ՀՀ դրամ, որից 9 387 600 ՀՀ դրամը ՀՀ պետական բյուջեից (ՀՀ կառավարության 22.12.2022թ. N 2049-Ն որոշում), 17 773 000 ՀՀ դրամը՝ ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի միջոցներից: Հյուրանոցներին վճարման ենթակա գումարը 09.01.22թ. դրությամբ կազմում է 114 850 900 ՀՀ դրամ»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ::

Նախագծով նախատեսվում է Երևանի քաղաքապետարանին հատկացնել 18650.0 հազ. դրամ սուբվենցիա, իսկ ՀՀ Սյունիքի մարզպետարանին՝ 96200.9 հազ. դրամ «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ