News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրք դատախազները հետաքննում են Ստոկհոլմում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խրտվիլակի հետ կապված միջադեպը, հաղորդում է Reuters-ը։

Ռոժավայում Շվեդիայի համերաշխության հանձնաժողովի կողմից առաջին անգամ Twitter-ի էջում հրապարակված կադրերում երեւում Է Ստոկհոլմի քաղաքապետարանի մոտ ոտքերից կախված Էրդողանի խրտվիլակը, որի կողքին կանգնած է մի քանի մարդ:  

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնն ուրբաթ TV4 հեռուստաալիքին հայտարարել է, որ այդ գործողությունը «չափազանց լուրջ» է եղել, եւ ինքն այն սաբոտաժ է համարում։  

Թուրքիան կանչել է Շվեդիայի դեսպանին միջադեպի կապակցությամբ։   

Թուրքական Anadolu գործակալությունը հայտնել է, որ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Էրդողանի փաստաբանը հայց է ներկայացրել դատարան։ «Անկարայի դատախազություն քրեական գործ հարուցելու դիմում է ներկայացվել՝ մեղավորների նկատմամբ հետաքննություն սկսելու պահանջով»,-Twitter-ի իր էջում գրել է նախագահի փաստաբան Հուսեյն Այդընը:

Արձագանքելով թուրքական կառավարամետ լրատվամիջոցներին, որոնք հեռարձակում էին միջադեպի կադրերը, Այդընը նշել է, որ, ինչպես ենթադրվում է, միջադեպը կազմակերպել է Քրդստանի բանվորական կուսակցությունը:

Անցյալ տարի Շվեդիան եւ Ֆինլանդիան Թուրքիայի հետ եռակողմ համաձայնագիր են ստորագրել, որի նպատակն է եղել հաղթահարել Անկարայի առարկությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց հայտերի դեմ, որոնք պահանջում են ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամ երկրների հավանությունը:  

Քրիսթերսոնը TV4-ին ասել է, որ «վտանգ կա», որ միջադեպը կարող է ազդել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի վրա: «Դա, ես կասեի, սաբոտաժ Է ՆԱՏՕ-ին Շվեդիայի հայտի դեմ»,-ասել է նա։

Դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Թուրքիան իր արձագանքը փոխանցել է Շվեդիայի դեսպան Ստեֆան Հերսթրյոմին արտաքին գործերի նախարարությունում։  

Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը դատապարտել է «նողկալի»  բողոքը եւ հայտարարել, որ Շվեդիայի իշխանությունները պարտավոր են կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ օրենքին եւ Թուրքիայի հետ համաձայնագրին համապատասխան:    

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը չեղյալ է հայտարարել այցը, որը նրա շվեդ գործընկերը պետք է կատարեր Թուրքիա հունվարի 17-ին։ 

Կիրակի Քրիսթերսոնը հայտարարել է, որ Շվեդիան վստահ է, որ Թուրքիան հավանություն կտա ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին, սակայն չի կատարի Անկարայի կողմից սահմանված բոլոր պայմանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ