News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Ավստրիացի գիտնականները պարզել են, թե ինչպես օգտագործել լքված հանքերը որպես գրավիտացիոն մարտկոցներ: Նման համակարգը թույլ կտա ավելորդ էներգիա կուտակել՝ հետագա օգտագործման համար։

«Երբ հանքը փակվում է, այն հազարավոր աշխատողներ է կրճատում: Մեր հորինած կայանը կստեղծի նոր թափուր աշխատատեղեր, քանի որ հանքը կմատուցի էներգիայի պահպանման ծառայություններ»,- ասել են գաղափարի հեղինակները։

Նախագծի համաձայն՝ էլեկտրական շարժիչները կբարձրացնեն եւ կիջեցնեն ավազով տարաները՝ իջնելիս վերականգնողական արգելակման միջոցով էլեկտրաէներգիա արտադրելով, այնուհետեւ օգտագործելով մի մասը հետդարձ ճանապարհին:

Առավելագույն արդյունավետության համար վերելակները կարող են ընդունել բեռը մակերեսին եւ գցել այն հանքի հատակին: Այս դեպքում նրանք կկարողանան ներքեւից հեռացնել ավելորդ ավազը, երբ ցանցում էներգիայի ավելցուկ կա։

Գիտնականների կարծիքով՝ նման մեկ կայանը կարող է կուտակել 7-70 տերավատտ/ժամ էլեկտրաէներգիա։ Միաժամանակ, հանքերն արդեն ունեն հիմնական ենթակառուցվածք եւ միացված են էլեկտրացանցին, ինչը զգալիորեն նվազեցնում է ծախսերը եւ հեշտացնում կայանքների տեղադրումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ