News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն լրջորեն մտահոգված է, որ Լաչինի միջանցքը փակ է արդեն ավելի քան 30 օր, ինչը Լեռնային Ղարաբաղում պարենի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների սուր պակաս է ստեղծում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը՝ պատասխանելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթին։

«Այս փաստերն անվիճելի են։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին եւ Ռուսաստանին անհապաղ վերականգնել անարգել տարանցումը՝ նախկինում ստանձնած պարտավորությունների համաձայն, որոնք հստակորեն ներառում են երաշխիքներ, ինչպես Դուք մեջբերեցիք, «Լաչինի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգության համար»։ Լաչինի ճանապարհով մասնավոր եւ առեւտրային տրանսպորտային միջոցների երթեւեկության շարունակական խախտումը կարող է լուրջ հումանիտար հետեւանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ԿԽՄԿ-ին չափազանց կարեւոր օգնության համար եւ կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել այդ շրջանում  բնակչության իրավունքների, անվտանգության եւ բարեկեցության պահպանումը։ ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պարտավոր են ապահովել իրենց տարածքում մարդկանց անվտանգությունը՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից։

Ես նաեւ անհամբեր սպասում եմ Կարիքների գնահատման թիմի առաջարկությունների վերաբերյալ բովանդակալից քննարկմանը։ ԵԱՀԿ-ն եւ նրա տարբեր ինստիտուտները լավ դիրքում են գտնվում՝ աջակցելու Հայաստանին եւ Ադրբեջանին՝ հիմնվելով անվտանգության հարցում մեր համապարփակ մոտեցման, մեր արժեքների, սկզբունքների եւ պարտավորությունների վրա: Մենք ունենք լայնածավալ գործիքակազմ, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում, եւ մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել։

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին եւ Հայաստանին վերսկսել բովանդակային բանակցությունները՝ իրենց վեճերը լուծելու համար։ Համապարփակ խաղաղության համաձայնագիրը ամուր խաղաղության միակ ճշմարիտ ճանապարհն է՝ հիմնված հարաբերությունների կարգավորման եւ փոխադարձ ճանաչման վրա։ Մենք նաեւ կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին հետաքննել ենթադրյալ վայրագությունները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։   

ԱՄՆ-ն հույս ունի համագործակցել Հյուսիսային Մակեդոնիայի եւ ԵԱՀԿ-ի հետ՝ տարածաշրջանում բոլոր մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։ Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ հիմունքներով այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսիք են ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն, այս հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորմանը հասնելու համար»,-նշել է դիվանագետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ