News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արցախում գազամատակարարման դադարեցումն ավելի է խորացրել առկա հումանիտար ճգնաժամը։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի վարչական ղեկավար Համլետ Ապրեսյանը։

«Այժմ տեղեկությունների հավաքագրման գործընթաց է սկսվել՝ թե գազամատակարարման դադարեցման հետեւանքով ինչ տեսակի խնդիրներ են առաջանալու տարբեր համայնքներում, ինչ ձեռնարկություններ են կանգնելու փակման շեմի առջեւ։ Առաջանալու է նաեւ մատակարման խնդիր՝ օրինակ Ստեփանակերտից առաջին անհրաժեշտության ապրանքները տեղափոխվում են գազի միջոցով, հավանաբար պետք է ավտոմեքենաների քանակը խիստ սահմանափակել»,- ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ բենզինի պաշար կա, սակայն նախատեսված է հատուկենտ դեպքերի, ոչ թե ամենօրյա օգտագործման համար։ Բացի մատակարար ավտոմեքենաներից, գազից օգտվում են նաեւ ուղեւորափոխադրող միջոցները։

«Վարչական շրջանը սպասարկում են գազ օգտագործող երթուղայինները, դրանք կկրճատվեն, չեմ բացառում, որ ընդհուպ որոշ համայնքներում երթուղիները դադարացվեն, այսինքն՝ որոշ համայնքներով չանցնեն ավտոբուսները։ Սրանք դեռեւս վերջնական որոշված չեն, հաշվարկներ են պետք անել»,- ընդգծեց Ապրեսյանը։

Համլետ Ապրեսյանի խոսքով՝ վարչական շրջանում շատ են դպրոցները, որոնք ջեռուցվում են գազով․ «Այս դպրոցներում ջեռուցումը հավանաբար պետք է իրականացվի վառարանների միջոցով։ Հիմա տեղեկություն չունենք՝ այդ դպրոցներում դասերը կդադարեցվեն, թե ոչ»։

Համլետ Ապրեսյանի խոսքով՝ գազով ջեռուցվող տների բնակիչները նախկին անջատումներից հետո իրենց համար ձեռք են բերել այլընտրանքային միջոցներ, որոնք հիմնականում էլեկտրաէներգիայով են սնուցվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ