Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ցավակցություն է հայտնել Գեղարքունիքի մարզի զորամասում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքներին, ընկերներին եւ ծառայակիցներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշվում է հաղորդագրությունում։