News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հայաստանում ԵՄ դիտորդների ներկայության, նրանց ժամկետի երկարաձգման վերաբերյալ մենք բացասական վերաբերմունք չունենք, քանի որ Հայաստանը պետք է ունենա բալանսավորված, բազմաբեւեռ արտաքին քաղաքականություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը, թե այս պահին էլ ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել, բայց Հայաստանը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ:

«Տպավորություն է, որ մենք ուրախանում ենք, որ այ այս մի գործառույթը  ռուսները կանեն, էն մյուս գործառույթը՝ եվրոպացիները: Իսկ մենք որպես պետություն ի՞նչ պետք է անենք: Պետք է միայն վախենանք, որ պատերազմ կսկսվի՞»,-ասաց նա:

Հարցին, թե Հայաստանն այսօր որ թեւի հետ է տեսնում իր զարգացումը՝ Ռուսաստանի, թե՞ Արեւմուտքի, Երվանդ Թարվերդյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ իշխանությունն էլ այդ հարցի պատասխանը չունի: Մենք մի օր տեսնում ենք, որ Նենսի Փելոսիին են դիմավորում, ողջագուրվում, ուրախանում, թեկուզ արդյունք ակնկալել առանձնապես պետք չէր: Հաջորդ օրը հայտարարում ենք, որ ամենառուսամետն ենք: Պետք է հասկանալ, որ պետք չէ լինել ռուսամետ կամ ամերիկապետ, պետք է հայամետ լինել: Մենք ՌԴ-ի հետ ունենք դաշնակցային հարաբերություններ: Իմ կարծիքով Ռուսաստանը երբեք չի ցանկանա, ու չի էլ կարող մեզ արգելել հարաբերություններ կառուցել Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, Հնդկաստանի ու Իրանի հետ: Եթե դու Ռուսաստանին հարցնում ես, թե ինչ հարաբերություններ ունենաս Արեւմուտքի հետ կամ հակառակը, բնական է, որ նրանք իրենց շահերն են քեզ թելադրելու:

Ինձ համար անհասկանալի է, թե մեր իշխանություններն ինչ են ուզում, ինչ արտաքին քաղաքականություն են իրականացնում: Միայն դժգոհել, որ ՌԴ-ն չի իրականացնում իր պարտականություները Լաչինի միջանցքո՞ւմ, իսկ Հայաստանն իրականացնո՞ւմ է իր գործառույթները, թե՞ մենք ասում ենք՝ մենք կապ չունենք»:

Դիտարկմանը, որ ԱԺ նախագահը հայտարարել է, որ Հայաստանը չի ներգրավվելու Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցություններում, Թարվերդյանն ասաց. «Ո՞նց կարող ես մտահոգված չլինել, թե ինչ է կատարվում հայերով բնակեցված Արցախում: Մենք պետք է մտահոգվենք նաեւ Ջավախքով, Սփյուռքով»:

Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները կան բաներ, որոնք հանրությանը չեն բացահայտում. «Խնդիրն իսկապես Ռուսաստանի գործառույթում է, ՌԴ խաղաղապահները կարծում եմ՝ իրենց արդյունքին կհասնեն: Սակայն Ադրբեջանի կողմից հրահրած այս սառը պատերազմը իր մեջ ինչ-որ մի բան ներառում է: Հենց այնպես ոչինչ այս աշխարհում չի լինում: Սա հակասություն է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ: Ադրբեջանն օգտվում է առիթից, որ ստեղծվել է Ուկրաինայում, բայց հայտարարել, որ մենք կապ չունենք, սխալ է: Առնվազն պետք է միջնորդի կարգավիճակով պետք է Հայաստանը փորձեր մասնակցել կարգավորմանը:

Բանակցությունն արդյունավետ է, եթե արդյունք ունի, անարդյունք խոսել, ընդունել Ադրբեջանի ասածները, դա հայերիս համար արդյունավետ չէ: նաեւ ոչ պրոֆեսիոնալների ներգրավումը ԱԳՆ-ում նույնպես տալիս է իր բացասական արդյունքը: Ոչ մի արտաքին քաղաքական գործառույթում հաջողություն չունենք: Եթե ԵՄ-ն իր շահերից ելնելով դիտորդներ է ուղարկում, դա մեր ԱԳՆ-ի հաջողությունը չէ: Մենք հասկանում ենք, որ հակասություն կա Ռուսաստանի եւ կոնսոլիդացված Արեւմուտքի միջեւ: Մենք փոխանակ փորձենք հարթել այդ կոնֆլիկտը, մենք փորձում ենք հակադարձել այդ շահերը: Արդյունքում մենք ենք տուժելու, ոտնատակ ենք մնալու, կորցնելու ենք մեր պետականությունը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ