News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԿՀՎ-ի տնօրեն Բիլ Բերնսը գաղտնի եղել է Կիեւում եւ տեղեկացրել Ուկրաինայի նախագահին ԱՄՆ ակնկալիքների մասին՝ գարնանը մարտադաշտում Ռուսաստանի պլանների վերաբերյալ, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչին եւ ուկրաինական երկու աղբյուրի։

«Տնօրեն Բերնսը մեկնել է Կիեւ, որտեղ հանդիպել է ուկրաինական հետախուզության գործընկերների, ինչպես նաեւ նախագահ Զելենսկու հետ եւ հաստատել մեր անփոփոխ աջակցությունն Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանության գործում»,- նշվել է ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում։

«Ձմեռվա ամիսներին առաջնագծում, հատկապես Բախմուտ քաղաքի շրջանում, տեղի են ունեցել դաժան մարտեր, բայց կողմերից ոչ մեկը լուրջ ռազմավարական հաջողությունների չի հասել։ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը, ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում, իրավիճակն անվանել է «ոչ թե փակուղային, այլ իսկապես սուր հակամարտություն այս փուլում»,- նշվել է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ