News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Ադրբեջանն այժմ ցանկանում է հասնել երկու նպատակի, մեկին արդեն հասել է, դա անցակետն է։ Այն պաշտոնականացված չէ, բայց իրականում Լաչինի միջանցքում կանգնած են մարդիկ, որոնց պետք է հարցնել, թե արդյոք կարելի է մարդկանց եւ բեռներ անցկացնել։  Բաքուն ընդամենը ուզում է դա պաշտոնականացնել։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Երկրորդ նպատակը խաղաղության պայմանագիրն է, որտեղ ղարաբաղյան հարցը կգրանցվեր որպես Ադրբեջանի ներքին խնդիր։ Սա քայլ է խաղաղապահների դուրսբերման ուղղությամբ, որովհետեւ եթե Ղարաբաղը ներքին գործ է, ապա մեզ պետք չեն  խաղաղապահներ»,-հավելեց նա։

Փորձագետը նկատեց, որ Ադրբեջանն ընդհանրապես նպատակների մի ամբողջ փունջ ունի, իսկ Ղարաբաղն առանց հայերի գլխավոր նպատակն է։

«Կա նաեւ  այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», բուն Հայաստանի տարածքի նպատակը։ Դրա համար էլ եթե նույնիսկ բացեն Լաչինի միջանցքը, ապա Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ճնշում գործադրելու ռազմավարությունը չի վերանա։ Ալիեւը շոշափում է կարմիր գծերը՝ ստուգելով Ռուսաստանի թույլ տեղերը։ Դա հակամարտություն է նաեւ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ։ Նրանց միջեւ բանակցային գործընթացը բավականին ինտենսիվ է ընթանում, եւ այն փակ է»,-նշեց նա։

Իսկանդարյանն ասաց, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղն ուզում է առանց հայերի, եւ դա երեւում է Ադրբեջանի բազմաթիվ գործողություններից։ «Եվ դա միանգամայն հասկանալի է ղարաբաղցիների համար։ Այն տարածքներում, որոնք Ադրբեջանը գրավել է 2020 թվականի պատերազմի արդյունքում, հայեր չեն մնացել, Իսկ մինչ պատերազմը այնտեղ եղել է 38 հազար մարդ։ Ալիեւը սկզբունքորեն դեմ է հայերին, նա բազմիցս խոսել է դրա մասին։ Բացի այդ, Ադրբեջանում գոյություն ունի օրենք, որի համաձայն՝ ցանկացած քաղաքացիություն ունեցող հայ հնարավորություն չունի մուտք գործել Ադրբեջան»,-նշեց քաղաքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ