News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը


Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը կորցնել իր դիրքերը Կովկասում։ Իհարկե կարող է, պատմության մեջ ծրագրավորված ոչինչ չկա։ Արդյո՞ք դա մեծ պլյուս կլինի Կովկասի համար։ Վստահ չեմ։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման տաղավարում, ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի դուրս գալը Կովկասից, որպես կանոն, ուղեկցվել է շատ լայնածավալ ապակայունացումներով։

Փորձագետը շատ մեծ ռիսկ է համարում Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերումը, քանի որ սկսում են վերանալ ազդեցության ուղիների հնարավորությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա։

Սա, նրա խոսքով, կասկածի տակ է դնում Ռուսաստանի շատ դիրքորոշումներ տարածաշրջանում։

«Կովկասն, անկասկած, մնում է Ռուսաստանի համար առաջնահերթություն, սակայն այժմ Ուկրաինան գիտակցության մեջ դուրս է մղել նաեւ երկրի առաջին քաղաքական գործիչներին, եւ հասարակությունն այլ խնդիրներ ունի։ Ռուսաստանի ղեկավարության համար այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ընկալման առումով ավելի մոտ է։ Կովկասը կարեւոր է, բայց հոգեբանորեն դա հեռավոր մի բան է։ Բայց դա չի նշանակում, որ Կովկասը վերանում է ռուսական քաղաքականության ռազմավարական նպատակներից»,- նշեց Մարկեդոնովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ