News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանիայի դաշնային դատախազությունը հինգ քաղաքացու մեղադրանք է առաջադրել «ահաբեկչական կազմակերպության» ստեղծման համար, որի նպատակն է եղել տապալել կառավարությունը եւ քաղաքացիական պատերազմ հրահրել, հայտնում է AP-ն։

Դատախազները հայտարարել են, որ կասկածյալները՝ չորս տղամարդ եւ մեկ կին, «հատուկ նախապատրաստություններ» են արել, որպեսզի երկրում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատում առաջացնեն եւ դրան հաջորդած քաոսն օգտագործեն այլընտրանքային կառավարություն ստեղծելու համար: Նրանք նաեւ նախատեսել են առեւանգել երկրի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախին, որը քննադատության է արժանացել համավարակի վերաբերյալ կառավարության սահմանափակումների հակառակորդների կողմից:

Խմբին մեղադրում են նրանում, որ նա առաջնորդվում է «Ռեյխի քաղաքացիների» գաղափարախոսությամբ, որը համարում է, որ ներկայիս կառավարությանը ոչ լեգիտիմ է, եւ Գերմանիայի 1871 թվականի սահմանադրությունը դեռեւս գործում է ։

Գերմանիայի բոլոր հինգ քաղաքացիները ձերբակալվել են անցյալ տարի եւ գտնվում են նախնական կալանքի տակ։

Անցյալ ամիս իշխանությունները բացահայտել են նմանատիպ ավելի խոշոր ծայրահեղ աջ խմբավորման դավադրություն: Նրա անդամները նույնպես «Ռեյխի քաղաքացիների» կողմնակիցներ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ