News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

WikiLeaks-ը հրապարակել է 2009 թ. ապրիլի 7-ին թվագրված մի հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ներկայացված է Բաքվում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջի եւ Բաքվում ԱՄՆ դեսպան Էնն Դերսի միջեւ կայացած հանդիպման մանրամասները: Հանպիպման ժամանակ քննարկվել են հայ-թուրքական սահմանի բացման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները:

Դեսպան Հուլուսի Քըլըջը հայտնել է իր մտահոգությունը թուրք-ադրբեջանական վատթարացող հարաբերությունների կապակցությամբ, որը Քըլըջի խոսքով, «ամենալուրջ ճգնաժամն է անկախացումից հետո»: Հանդիպման ընթացքում Թուրքիայի դեսպանը խնդրել է ԱՄՆ-ի օժանդակությունը` Հայաստանի վրա ճնշում գործադրելու եւ win-win-win լուծմանը հասնելու համար: «Մենք ցանկանում ենք հաղթել  Հայաստանին, բայց ոչ Ադրբեջանը, թուրքական աշխարհը եւ Հարավային միջանցքը կորցնելու հաշվին: Մենք ցանկանում ենք ինչ-որ լավ բան անել (Հայաստանի հետ), բայց մենք նաեւ վատություն ենք անում  (Ադրբեջանին): Մենք պետք է հավասարակշռություն ստեղծենք: Գործընթացները պետք է զուգահեռաբար ընթանան: Մենք ցանկանում ենք լուծել Հայաստանի խնդիրը, սակայն պետք է մտածենք նաեւ Ադրբեջանի մասին: Մենք չե՞նք կարող երկու խնդիրն էլ միառժամանակ լուծել: Մենք չենք կարող թույլ տալ, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները տապալվեն: Գինը չափազանց բարձր է»,-ասել է Թուրքիայի դեսպանը: 

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Թուրքիայի դեսպանը ցնցված է այն փաստով, որ նույնիսկ Էրդողանի, Քլինթոնի եւ Գյուլի  հետ հեռախոսազանգերը չկարողացան ստիպել Ալիեւին մեկնել Ստամբուլ։ «Էրդողանն արդարացնում էր իրեն, որ զբաղված է եղել ընտրություններում եւ չի նկատել, որ գործընթացը շատ հեռուն է գնացել: Նախագահ Գյուլը եւս խոսել է Ալիեւի հետ եւ հավաստիացրել, որ սահմանների բացումը սերտորեն կապված է Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, սակայն թուրքական կողմը չի կարողացել հաղթահարել Ալիեւի ներկայությունն այդ գործընթացում»:Ըստ Քըլըջի՝ Ռուսաստանը, Իրանը եւ Հայաստանը ցանկանում են որպեսզի Թուրքիան եւ Ադրբերջանը բաժանվեն, քանի որ այս դեպքում նրանք կամրապնդեն իրենց աշխարհաքաղաքական դիրքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ