News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դիրքորոշումը, որը հունվարի 23-ին հայտարարել է, որ Շվեդիան չպետք է հույսը դնի Անկարայի աջակցության վրա Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելիս։ Այս մասին նա հայտնել է Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանն այրելու հետ կապված ակցիայից հետո։ 

Welt հեռուստաալիքին տված հարցազրույցում Սթոլթենբերգը նշել է, որ ինքնարտահայտման ազատությունը եւ կարծիքների ազատությունը արժեքավոր ակտիվներ են ինչպես Շվեդիայում, այնպես էլ ՆԱՏՕ-ի այլ երկրներում:

Ստոկհոլմում աջ ծայրահեղականների ցույցը, որն ուղեկցվել է Ղուրանի այրմամբ, վրդովմունք է առաջացրել իսլամական աշխարհում եւ ավելի է սրել հարաբերությունները Շվեդիայի եւ Թուրքիայի միջեւ: Քանի որ Շվեդիայի իշխանություններն արտոնել են շաբաթօրյա հանրահավաքի անցկացումը, Թուրքիան չեղյալ է հայտարարել Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի՝ հունվարի 27-ին նախատեսված այցը Անկարա:

Թուրքիան եւ Հունգարիան ՆԱՏՕ-ի միակ երկրներն են, որոնք մինչ օրս չեն համաձայնել Շվեդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին։ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծված պատերազմի ֆոնին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ