News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իշխող ԱԶԿ կուսակցությունը միլիոնավոր թուրքերի պարտքային բեռը թեթեւացնող օրինագիծ կառաջարկի։ Այս քայլն ուղղված է այս տարի նախատեսված ընտրությունների նախաշեմին նրա ընտրական բազայի ամրապնդմանը, գրում է Bloomberg-ը։

«Մենք ներում ենք մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը հարկային մարմինների նկատմամբ 2000 լիրան (106 ԱՄՆ դոլար) չգերազանցող պարտքը»,-ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո հեռուստաուղերձում։ Նրա խոսքով՝ օրինագիծը կտարածվի ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար որոշ տուգանքների եւ պետական հաստատություններին հասանելիք տուգանքների վրա։ 

Պարտքերը ներելու առաջարկը կարող է դառնալ նախագահի ամենաթանկ նախընտրական բաշխումը: Երկիրը պայքարում է աշխարհի ամենամեծ ինֆլյացիոն ճգնաժամներից մեկի դեմ, ընդ որում, գների աճը հասել է 85 տոկոսից բարձր շեմի, ապա անցած տարվա վերջին նվազել է մինչեւ 64 տոկոս։

Թուրքիան այս տարի արդեն բարձրացրել է նվազագույն աշխատավարձը 55 տոկոսով եւ խոստացել է վաղաժամկետ թոշակի ուղարկել ավելի քան 2 միլիոն աշխատողների: Ակնկալվում է, որ այս որոշումը կառավարությանը կարժենա մոտ 13 միլիարդ դոլար: Միեւնույն ժամանակ, պետական ծառայողների կենսաթոշակները եւ աշխատավարձերը բարձրացվել են 30 տոկոսով, եւ հուլիսին կարող է ժամանակավոր բարձրացում լինել: Կառավարությունը նաեւ աջակցում է մատչելի բնակարանային նախագծերին, որոնք, ինչպես սպասվում է, գանձապետարանին կարժենան միլիարդավոր լիրա:

Չնայած Էրդողանը շարունակում է մնալ Թուրքիայի ամենահայտնի քաղաքական գործիչը, նրա կուսակցությունը կորցրել է աջակցությունը աղքատների շրջանում, որոնք սովորաբար նրա ամենահամառ կողմնակիցներից էին:

Ֆինանսների եւ գանձապետարանի նախարար Նուրեդդին Նեբաթիի խոսքով՝ անցյալ տարի Թուրքիան արդեն տրամադրել է գրեթե 16 միլիարդ դոլարի հարկային արտոնություններ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ