News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ford Fusion մակնիշի ավտոմեքենան Արագածի փողոցում բախվել է «Լյուքս» հյուրանոցային համալիրի պատին։

 shamshyan.com –ի հաղորդմամբ վթարի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ։

 Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 Բժիշկները վիրավորին տեղափոխել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Ցավոք՝ ճանապարհին նա մահացել է։

 Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

 

Տպել
Ամենաշատ